Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի եվրոպական մասնակիցները պատրաստ են համաձայնագիրը պաշտպանել դրա տապալման բոլոր փորձերից:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց ընտրանու անդամ Սերգեյ Մովսեսյանը հեռացել է հավաքականից:
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահպանումն իրականացնող աշխատակիցների կողմից դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու հետևանքով 2017թ. օգոստոսի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել էր հրդեհ:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպման օրվա և վայրի մասին տեղեկատվություն այս պահին չի կարող տրամադրել:
Եվրամիությունը պլանավորում է մեկ միլիարդ եվրո ներդնել «եվրոպական գերհամակարգիչների» ստեղծման բնագավառում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իտալիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Պոլսո Հայոց պատրիարքարանում սուրբծննդյան տոնին նվիրված ընդունելության ժամանակ պատրիարքի ընտրության հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել:
Գեղարքունիքի մարզում սուր շնչառական հիվանդությունները ձմռան ամիսների համար գտնվում են նորմայի սահմաններում եւ առայժմ տարածման ու զարգացման բնույթ չեն ստանում:
Իրաքյան Մոսուլում Թուրքիայի նախկին հյուպատոս Օզթյուրք Յըլմազը, ով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Մոսուլը գրավելուց հետո պատանդառվել և 101 օր մնացել էր ԻՊ ահաբեկիչների մոտ, Թուրքիայի իշխանություններին մեղադրել է ահաբեկիչների հետ համագործակցելու և իրենց ահաբեկիչներին «վաճառելու» մեջ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Երևանում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնողները կենթարկվեն ֆինանսական տուգանքի:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարման շրջանակներում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն է ունեցել միջազգային առեւտրի եւ Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների վրա:
Հունվարի 10-ի երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ հոգեբանից, բժշկից և իրավաբանից կազմված աշխատանքային խումբը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։
ԱՄՆ պետդեպարտամենտը հունվարի 10-ին ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման նոր համակարգ, որում աշխարհի բոլոր երկրները բաշխվել են 4 կատեգորիայի:
Թուրքիայում 2016 թ. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով անցնող կասկածյալներից Վ.Կ.Ա.-ն ձերբակալվել է:
Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում, որով նախատեսվում է հնարավորինս կրճատել և պարզեցնել մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման գործընթացը:
Բանջարեղենի և խաղողի մթերումների դիմաց վճարումները վերամշակող ընկերությունները մոտ 90 %-ով կատարել են, մնացած պարտքի մասով գյուղացիների հետ պայմանավորվածություն կա՝ մարել մինչև ապրիլի 1-ը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
«Արաբկիր» բժշկական կենտրոնում երեկ երեկոյան 2006 թվականին ծնված աղջիկ է մահացել:
Հունվարի 11-ին` երեկոյան ժամերին, հունվարի 12-ի գիշերը, հունվարի 14-ի ցերեկը, հունվարի 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Հունաստանի իրավապահ մարմինները Կրետե կղզու մոտակայքում կանգնեցրել են դեպի Լիբիա մեկնող նավը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չի բացառում, որ վառելիքի թանկացման պատճառով մի շարք տրանսպորտային ընկերություններ բարձրացնեն ուղեվարձը, ինչպես արել է Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը։
Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կարծում է, որ գլոբալ տաքացման շարունակումն անհնարին կդարձնի կյանքը Երկրի վրա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
Հայկական ծագումով արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է օդանավակայանների բիզնեսում իր գործունեությունն ավարտելու մասին: Այս մասին, ըստ aysor.am-ի՝ գրում է «Bloomberg»-ը:
Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանը Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շահագործման հանձնվելուց հետո ծառայելու է միայն Թուրքիա ժամանող երկրների առաջնորդների օդանավներն ընդունելու համար:
«Անհանգստանալու խնդիր չունենք, բայց սոցիալապես անապահով խավերին աջակցելու համար կա ՀՀ նախագահի հանձնարարականը, եթե ռիսկային լինի, մենք պատրաստ ենք աջակցել»։
Հունվարի 11-ին, ժամը 11:01-ին տեղեկություն է ստացվել, որ Գետավան-Չարեկտար ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության կողմից երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Հունվարի 10-ին, ժամը 16.10-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1979 թ. ծնված Դ. Կ.-ն:
Telegram մեսենջերի օգտատերերը խնդիրներ են արձանագրում դրա աշխատանքում: