Մանչեսթրի մարզադաշում ելույթ ունեցած ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, մարզադաշտ, որտեղ մայիսի լույս 23-ի գիշերն ահաբեկչական գործողություն է կատարվել, ցավակցություն է հայտնել տուժածներին:
Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Վենեսուելայում բողոքավորները մայիսի 22-ին հրկիզել են երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի տունը Բարինասի նահանգի Սաբանետա քաղաքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետեւանքների կապակցությամբ:
Բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը Թերեզա Մեյից անմիջապես հետո հայտարարել է նախընտրական արշավի դադարեցման մասին Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից հետո, հայտնել է Reuters-ը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը առաջարկ է ներկայացրել մարդու իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու մասին:
Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի բնակիչ, 39-ամյա Արտակ Հարությունյանը Փանիկ գյուղի 2-րդ փողոցում իր վարած ՌԱՖ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Փանիկ գյուղի դպրոցականներ Ռազմիկ Մարգարյանին, Դավիթ Մարկոսյանին, Ժաննա Բեգոյանին, Լյուդմիլա Բոյաջյանին, Մայրանուշ Կարապետյանին և Ռևիկ Ճավռշյանին:
Մանչեսթրում հարձակումը, որի հետեւանքով 22 մարդ է զոհվել, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որն իր հետ պայթուցիկ սարք էր բերել մարզադաշտ:
Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովի անդամներ Լինդսի Գրահամը և Պատրիկ Լեհին սպառնացել են դադարեցնել Անկարային տրվող ԱՄՆ օգնությունը, եթե Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործը հավուր պատշաճի ուշադրության չարժանանա Թուրքիայի կառավարության կողմից:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է բրիտանական Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի հետեւանքով 22 մարդ է զոհվել:
Հավանության է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Սեուլի դատարանն առաջին նսիստն է անցկացրել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեի գործով, որին կասկածում են խոշոր կոռուպցիոն սկանդալին մեղսակցության մեջ՝ նրա մտերիմ ընկերուհու Ցոյ Սուն Սիլի մասնակցությամբ:
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ պատկերված է պայթյունից հետո «Մանչեստր Արենա» մարզադաշտում տիրող խուճապը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 22-ին Մանչեսթր քաղաքում տեղի ունեցած պայթյունը որակել է «սարսափելի ահաբեկչություն»։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորա¬նոր նվաճումներ:
Մանչեստրի ծածկած մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի զոհ 1 դարձել առնվազն 19 մարդ, շուրջ 60 հոգի վիրավորվել է:
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը «առաջին ձեռից» վերջնականապես ճշտել է, որ ինքը նոր կառավարության կազմում չի լինելու:
Նոր կառավարության կազմը սկսել է ուրվագծվել։ Առաջիկայում վերացվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, որ ստեղծվել էր դեռ 2013թ. հունիսից՝ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք՝ Վաչե Գաբրիելյանին պաշտոնով ապահովելու համար։
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հունիսի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում: Առաջադրված թեկնածուներից մեկը քրեական անցյալով, «Ուզբո» մականունով նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանն է։
Նոր ձևավորված խորհրդարանը նախորդ շաբաթ ընտրել է ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ: «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ փոխնախագահներից ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի քվեարկության ժամանակ նրա դեմ «ներկուսակցական դիվերսիա» է կազմակերպվել:
Աջափնյակ վարչական շրջանում հետընտրական պարգևատրումները շարունակվում են: Աջափնյակում առաջադրված եւ 18.000 քվե ստացած Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը զբաղված է մերձավորներին աշխատանքի տեղավորելու գործով:
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց:
Այսօր լրանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ծննդյան 45-ամյակը:
Ուրբաթ գիշերը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:
Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, ի թիվս այլ արարքների, մեղադրանք է առաջադրվել նաև ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու համար:
Մայիսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածնքեր։
Աշխարհում չափահաս մարդկանց միջին հաշվով 19,5 տոկոսը տառապում է ճարպակալումից:
Կանադացի երաժիշտ, պրոդյուսեր, դերասան Drake-ը դարձել է Billboard Music Awards երաժշտական մրցանակի պարգեւատրման արարողության հաղթահերոսը՝ ստանալով ռեկորդային 13 պարգեւ:
28-ամյա հարավկորեացի ալպինիստուհի Կիմ Ջեյնը բարձրացել է Lotte World Tower 123-հարկանի երկնաքերի վրա՝ առանց հատուկ հանդերձանքի, բացի վտանգականխման միջոցի: