«Թուրքիան, ակտիվացնելով դիրքերը Հարավային Կովկասում, փորձում է իր արժեքը որոշ չափով բարձրացնել ամերիկացիների աչքում և կորզել զիջումներ՝ կապված քրդերի և Գյուլենի հետ»,- նշեց Սաֆրաստյանը:
Ահաբեկիչներն սկսել են ավտոմեքենաներն օգտագործել որպես նոր տեսակի զենք, ուստի փողոցում հասարակ մարդկանց գրոհներից պաշտպանելն անհնարին էդառնում:
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 24-ին կմասնակցի և ելույթ կունենա Մադրիդում կայանալիք «Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական բռնությունների զոհերը» խորագրով միջազգային նախարարական համաժողովին։
Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրներ Հայաստանին,Ղազախստանին եւ Բելառուսին անվճար զենք կմատակարարի:
«Մասնավոր նախաձեռնությունների միջոցով անհրաժեշտ է զարգացնել ոչ միայն քաղաքացիական, այլ նաև պաշտպանական արդյունաբերությունը: Այս եղանակով բանակի ծախսերը նույնպես արդյունաբերության մեջ ներդրումներ կդառնան»,- նշեց Հարությունյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրավապահներին հաջողվել է պարզել՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված, թղթե արկղի մեջ հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրաքյան բանակի եւ ժողովրդական աշխարհազորի ճնշման ներքո խմբավորման շտաբը միլիոնանոց Մոսուլ քաղաքից տեղափոխել են 170 կիլոմետր դեպի հարավ ընկած Էլ-Հավիջայի նահանգ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ մշակույթի նախարարություն կատարած աշխատանքային այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրները և անելիքները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը հրապարակած «Նոքթա» թուրքական ամսագրի ղեկավարները դատապարտվել են 22.5 տարի ազատազրկման։
2017-18 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարանները կունենան 29.642 շրջանավարտներ: Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտեն 19.618 սովորողներ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չեղարկել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ կայանալիք մամուլի ասուլիսը: Այս մասին հայտարարել է ակումբը: Ֆուտբոլի Եվրոպայի միությունը դեմ չի եղել որոշմանը՝ հաշվի առնելով Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը:
Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարներն առաջին անգամ Վրաստանում եռակողմ հանդիպում կանցկացնեն ընթացիկ տարվա աշնանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-ԵՄ հանդիպման խորհրդի արդյունքներով մամուլի հայտարարության սկզբում ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ:
«Չնայած նախագահը չէր մերժում Մադրիդյան սկզբունքները, բայց նա ասում էր` ունենք ավելի կատարելագործված փաստաթուղթ: Ուղղակիորեն արձանագրվեց, որ ոչ թե մերժվում են Մադրիդյան սկզբունքները, այլ դրանց հիման վրա առաջացել է ավելի համապարփակ մի փաստաթուղթ, որը պատրաստ էր ստորագրման, որը ենթադրում է Արցախի ինքնորոշումը իրական դարձնել: Ալիևը, սա հասկանալով, հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթը»,- ասաց նա:
Մանչեսթրում համերգի ժամանակ իրականացված պայթյունի հետեւանքով վիրավորվածների եւ զոհվածների թվում շատ են երեխաներն ու երիտասարդները:
ելանոման մաշկի գույն արտադրող պիգմենտների՝ մելանոցիդների ուռուցքային պրոցես է: Այդ բջիջները, բացի մաշկից, կարող են տեղակայված լինել նաև լորձաթաղանթների, բերանի խոռոչի, միզասեռական համակարգում, հատկապես արգանդում, բարակ աղիներում, աչքի ցանցաթաղանթում, բբի մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հարգել է Հոլոքոստի զոհերի հիշատակը Երուսաղեմի Յադ Վաշեմ հուշահամալիրում:
«Մարդիկ, ընտրողները հիմար չեն, երբ նայում են կողքից, երբ իրենց ասում են՝ սա ապօրինի է, լեգիտիմ չէ, ոչ մի բան լավը չէ, Սահմանադրությունն օրինական չէ, սա օրինական չէ, նա օրինական չէ, ես չեմ ընդունում դրանցից ոչ մի բան, մարդիկ ասում են՝ լավ, «ջանսաղություն»։ Հետո ընդդիմությունն ասում է, թե՝ ոչ մի բանի հետ ընդհանրություն չունեմ, ես փողոցում եմ, մարդիկ էլի ասում են՝ լավ»:
Մանչեսթրում տարհանում են Arndale առեւտրի կենտրոնի այցելուներին, որտեղ պայթյունի նմանվող ձայն է լսվել:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը՝ Մոսկվա):
Ոստիկանությունը տեղեկատվություն ունի այն մասին, թե ով է կատարել ահաբեկչությունը Մանչեսթրում:
Մայիսի 23-ին, ժամը 13:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» արձանի մոտ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մանչեսթրի իրադարձությունների կապակցությամբ «լռության րոպե» է հայտարարել Պետերսբերգյան ութերորդ կլիմայական երկխոսության շրջանակներում իր ունեցած ելույթի ժամանակ, որն ընթանում է Բեռլինում:
Մանչեսթրի քաղաքագլուխ Էնդի Բեռնեմը քաղաքի բնակիչներին հորդորել է մայիսի 23-ի երեկոյան հավաքվել կենտրոնական հրապարակներից մեկում՝ հարգելու ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակը։
«Մանչեսթր Արենա» մարզադաշտում ականատեսները տեսագրել են պայթյունից հետո առաջին րոպեները, պայթյուն, որի զոհ է դարձել առնվազն 22 մարդ։
Նախարարի պաշտոնակատարը շեշտեց նաև, որ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումները Արցախի բնակչությանը ահաբեկելու նպատակ էին հետապնդում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի նախաձեռնությամբ կայացավ «Ադապտիվ առաջնորդություն» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին ավելի քան 30 ՓՄՁ-ների ղեկավարներ:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը, որը կկայանա Ստոկհոլմում, կանցնի անվտանգություն խիստ միջոցառումներով: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ն: Եվրոպական ֆուտբոլային միությունն իր աջակցությունն է հայտնել Մանչեստրում կայացած ահաբեկչության զոհերի ընտանիքներին:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, մայիսի լույս 24-ի գիշերը կմարի իր լույսերն ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին, որը լույս մայիսի 23-ի գիշերը տեղի ունեցավ «Մանչեսթր Արենա» համերգային համալիրում: