
Մանչեսթրի քաղաքագլուխը քաղաքացիներին հորդորել է հավաքվել՝ հարգելու զոհվածների հիշատակը

Մանչեսթրի քաղաքագլուխ Էնդի Բեռնեմը քաղաքի բնակիչներին հորդորել է մայիսի 23-ի երեկոյան հավաքվել կենտրոնական հրապարակներից մեկում՝ հարգելու ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակը։
«Խնդրում եմ, ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին) միացեք մեզ Ալբերտ սքվերում, որտեղ կկայանա ակցիա զոհվածների հիշատակին: Մենք այսօր սգում ենք, բայց մենք ուժեղ ենք»,-գրել է քաղաքագլուխը Twitter-ի միկրոբլոգում:
Նախօրյակին երեկոյան «Մանչեսթր Արենա» համերգային համալիրում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն: Ոստիկանությունը հաղորդում է 22 զոհերի եւ 59 վիրավորների մասին: Ահաբեկչական գործողությունն իրականացրել է մահապարտը: Իրավապահ մարինները հավաստել են, որ զոհվածների թվում կան երեխաներ: Առնվազն հինգ մարդ համարվում էանհայտ կորած, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: