Բաժիններ՝

Էյֆելյան աշտարակը կմարի լույսերը Մանչեսթրում զոհվածների հիշատակին

Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, մայիսի լույս 24-­ի գիշերը կմարի իր լույսերն ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին, որը լույս մայիսի 23-­ի գիշերը տեղի ունեցավ «Մանչեսթր Արենա» համերգային համալիրում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Ան Իդալգոն:

«Փարիզն այսօր գիշեր կհարգի զոհվածների հիշատակը՝ կեսգիշերին խորհրդանշորեն մարելով Էյֆելյան աշտարակի լույսերը: Հարված հասցնելով Մանչեսթրին՝ ահաբեկիչները ցանկանում էին նաեւ գրոհել ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարությանը, ազատությանը, հումանիզմին եւ համատեղ գոյակցությանը մեր անխախտ նվիրվածության վրա: Այդ կույր եւ շարունակվող սպառնալիքի հանդեպ քաղաքները պետք է հանդես գան միասնական ճակատով»,­-ասված է Իդալգոյի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի մայրաքաղաքի ղեկավարը հավելել է, թե կցանկանար ասել, «որ փարիզցիները, որոնք նման փորձություն ապրել են, մնում են զոհվածների մերձավորների կողքին»: «Ես նաեւ ցանկանում եմ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին»,­-հավելել է քաղաքագլուխը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031