
Բեռլինում Մերկելը լռության րոպե է հայտարարել Մանչեսթրում կատարված ահաբեկչության կապակցությամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մանչեսթրի իրադարձությունների կապակցությամբ «լռության րոպե» է հայտարարել Պետերսբերգյան ութերորդ կլիմայական երկխոսության շրջանակներում իր ունեցած ելույթի ժամանակ, որն ընթանում է Բեռլինում: Ելույթը հեռարձակվում է ԳՖՀ-ի շրջակա միջավայրի եւ բնության պահպանության նախարարության կայքում։
«Այս ողբերգական իրադարձությունների կապակցությամբ եկեք լռության րոպե անցկացնենք»,-ասել է Մերկելը՝ դիմելով հավաքվածներին: Դրանից առաջ կանցլերն ընթերցել է իր ավելի վաղ հրապարակված հայտարարության տեքստը, որում ցավակցություն է հայտնել տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին, ինչպես նաեւ վստահություն հայտնել, որ ահաբեկչության դեմ պայքարելու Բեռլինի վճռականությունը Մանչեսթրի իրադարձություններից հետո միայն աճել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։