Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» չեղարկել է Մոուրինյոյի ասուլիսը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չեղարկել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ կայանալիք մամուլի ասուլիսը: Այս մասին հայտարարել է ակումբը: Ֆուտբոլի Եվրոպայի միությունը դեմ չի եղել որոշմանը՝ հաշվի առնելով Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում կմրցեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և հոլանդական «Այաքս»-ը: Հանդիպումը կկայանա Ստոկհոլմում մայիսի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Անգլիայի Մանչեսթեր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էին մի քանի հազար մարդ, մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Վերջին տվյալներով՝ մահացել են 22 մարդ, վիրավորվել՝ 59-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031