Բաժիններ՝

Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրներին անվճար զենք է մատակարարելու

Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրներ Հայաստանին,Ղազախստանին եւ Բելառուսին անվճար զենք կմատակարարի:  ՀՀ­ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ուղղաթիռներին, հակաօդային պաշտպանության միջոցներին, ծանր ռազմական տեխնիկային:

«Դրանք դեռ 2015­-2016 թվականներին պետք է մատակարարվեին, բայց բոլորիս հայտնի ճգնաժամի պատճառով Ռուսաստանը չկարողացավ մատակարարել: Ի ուրախություն մեզ, արդեն իսկ որոշակի համաձայնություն կա այն իրականացնել 2018-­2019 թվականներին»,­-ասաց նա:

Թորոսյանի խոսքով` այս քայլով Հայաստանն անվտանգության ապահովման տեսանկյունից մեկ քայլ առաջ կգնա: Բանախոսը վստահեցրեց. ՀԱՊԿ­-ի շնորհիվ է, որ հարեւան երկրների կողմից պարբերաբար հնչող ագրեսիվ հայտարարությունները մնում են հայտարարությունների մակարդակով: «ՀԱՊԿ-­ի դերն այստեղ ավելի շատ զսպող է»,­-ասաց նա:

Անդրադառնալով Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի տեղակայման լուրերին՝ ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենն ասաց, որ դրանք խոսակցությունների մակարդակով են: «Եթե թուրքական արկածախնդրությամբ ռազմաբազան տեղակայվի, ոչ միայն ՀԱՊԿ-նբացասաբար կվերաբերվի այդ հանգամանքին, այլ նաեւ միջազգային հանրությունը»,­ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս