Բաժիններ՝

Էրդողանի «սելֆին» հրապարակած ամսագրի ղեկավարները 22.5 տարվա ազատազրկման են դատապարտվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը հրապարակած «Նոքթա» թուրքական ամսագրի ղեկավարները դատապարտվել են 22.5 տարի ազատազրկման։

Ըստ թուրքական «Դիքեն» պարբերականի՝ ամսագրի շապիկին նախագահի ծաղրանկարը տեղադրելու համար ամսագրի ղեկավար կազմից Ջեվհիր Գյուվենի և Մուրաթ Չափանի նկատմամբ «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու», «նախագահին հրապարակավ վիրավորելու» և «Թուրքիայի հանրապետության դեմ զինված ապստամբության հրահրելու» մեղադրանք էր առաջադրվել։

Նշենք, որ ծաղրանկարում պատկերված էր Էրդողանը՝ մահացած թուրք զինվորի դագաղի կողքին սելֆի անելիս։

Ըստ աղբյուրի՝ թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել ամսագրի ղեկավարներին և յուրաքանչյուրին 22.5 տարվա ազատազրկման դատապարտել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս