Խառնեք 1 ճաշի գդալ խնձորի քացախը 6 ճաշի գդալ ջրի հետ։ Քսեք դեմքին, թողեք չորանա։ Խոնավեցրեք մաշկը ցանկացած կրեմով։ Խնձորի քացախը շատ օգտակար է ծակոտիների դեմ պայքարում, այն կարգավորում է մաշկի pH-ը և պաշտպանում վարակներից։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Երևան-«Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է փորձնական երթուղի, որը կգործի հունիսի 14-ից՝ առավոտյան ժամը 10:00-ից:
Պ.Ի. Չայկովսկու երրորդ միջազգային երաժշտական փառատոնը բացվում է մերձմոսկովյան Կլինում, որտեղ գտնվում է ռուս մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանը:
Հնարավոր նշանակման մասին Ռանիերիին հաղորդել է «Նանտի» նախագահ Վալդեմար Կիտան:
Ստուգայցեր Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Ժամանակակից թուրք գրող Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վիպակը 2014թ. արժանացել է Եվրամիության Գրական մրցանակի: Գիրքը տպագրվել է անգլերեն, լեհերեն, հունգարերեն, գերմաներեն, խորվաթերեն և թարգմանվում է ևս 9 լեզվով։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է սուտ մատնություններ կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ հարուցված ևս երկու քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով:
Իտալական «Յուվենթուսը» պատրաստվում է ամրապնդել կիսապաշտպանության ձախ թևը: Թուրինցիները հետաքրքրվում էին «Բավարիայի» և ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Դուգլաս Կոստայի և Անխել Դի Մարիայի ծառայություններով, բայց հետո հրաժարվեցին նրանց ձեռք բերելու մտադրությունից և նախապատվությունը տվեցին Մահրեզին:
Հունիսի 13-ին, ժամը 12:10-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ կրակոցի ձայներ լսելով՝ մոտեցել և հայտնաբերել են 39-ամյա Կամո Փիրուզյանի դիակը՝ գետնին ընկած:
2016 թվականին Եվրամիության (ԵՄ) 28 երկրներում գրանցվել է ապաստանի ստացման 1,29 միլիոն խնդրագիր:
«Շենքը հաշված է 7 բալի համար, և մենք իրավունք չունենք մի հարկ ավելացնելու, որը կտրուկ կիջեցնի շենքի սեյսմակայունությունը: Մեր պատկերացմամբ՝ տեխնիկական եզրակացության մեջ պետք է լրացուցիչ տողեր նշել, թե քանի բալի համար է հաշվարկված եղել շենքը, ներկայումս վտանգը քանի բալ է, եթե տեսնում են, որ այնտեղ լուրջ խնդիր կա, պետք չէ թույլ տալ ձեղնահարկ կառուցել»,-ասաց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին:
Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, ահաբեկչական պետություն չէ. Արցախի օդային տարածքով բազմաթիվ միջազգային չվերթներ են իրականացվում:
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ «Քեզ համար, Հայաստան» երգը ծնվել է երկրաշարժի օրերին, այսինքն՝ գրվել է հատուկ դեպքի կապակցությամբ, իսկ օրհներգը, ըստ նրա՝ ունի մեծ սահմանափակում. այն կատարում են միայն հատուկ դեպքերում.
Անկարայի դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում որոշում է կայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարարության 42 անձի ձերբակալելու վերաբերյալ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Կատարի զբոսաշրջության հատվածն իր սպասարկյալների առնվազն կեսին կկորցնի հարեւան արաբական պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների խզման եւ նրանց կողմից վերջինիս նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցների հետեւանքով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Բաթմանի օդանավակայանում ձերբակալվել է:
Զոհերի թվում կա տասը երեխա: Տեղի իշխանությունները երկյուղում են, որ զոհվածների թիվը կարող է զգալիորեն ավելանալ: Փրկարարներն այժմ փորձում են հասնել հեղեղված շրջաններ եւ վերացնել սողանքների հետեւանքները:
2017թ. հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան եւ հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:
Հունիսի 10-ից Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը հյուրախաղերով մեկնել է Արցախ։ Այս մասին մեզ տեղեկացրեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։
Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հրապարակել է «Մամուլում ատելություն պարունակող նյութերի դիտարկում» զեկույցը, որն ընդգրկում է 2017-ի հունվար-ապրիլ ամիսները:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շենակը և Սեզար Պրեդան հունիսի 13-ին կհանդիպեն Ադրբեջանի ընդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ, որոնցից մի քանիսը ներկայումս ճաղերի հետևում են:
Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին:
«Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության տվյալներով՝ Վորոնեժի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից»,-հայտնեց Բալայանը:
Մոսկվայում արտգործնախարարները որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն վարել: Եթե որևէ տեքստ քննարկվել է, ապա դա եղել է մամուլի հաղորդագրության տեքստը, որը համաձայնեցվել է նախարարների միջև՝ եռանախագահների ներկայությամբ, որն այնուհետև նույնությամբ հրապարակվել է Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարությունների կողմից: