Բաժիններ՝

«Յուվենթուսը» ցանկանում է գնել Ռիհադ Մահրեզին

Իտալական «Յուվենթուսը» պատրաստվում է ամրապնդել կիսապաշտպանության ձախ թևը: Թուրինցիները հետաքրքրվում էին «Բավարիայի» և ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Դուգլաս Կոստայի և Անխել Դի Մարիայի ծառայություններով, բայց հետո հրաժարվեցին նրանց ձեռք բերելու մտադրությունից և նախապատվությունը տվեցին Մահրեզին: Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով JuveNews.eu-ին, իտալացիներն արդեն կապվել են ալժիրցի ֆուտբոլիստի հետ և քննարկել են նրա՝ Թուրին տեղափոխությունը:

Ավելի վաղ Մահրեզը հայտարարել էր, որ 2016-17թթ. մրցաշրջանից առաջ պայմանավորվել է «Լեսթերի» հետ, որ ակումբում կմնա ևս մեկ մրցաշրջան, իսկ հետո «աղվեսները» նրան բաց կթողնեն:

Անցյալ շաբաթ Ռիհադը խոստովանեց, որ այս ամառ պատրաստվում է հեռանալ «Լեսթերից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս