Բաժիններ՝

Բակո Սահակյանն այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան եւ հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

Քննարկվել են բուհի ուսումնական գործընթացին եւ հետազոտական մի շարք ծրագրերի վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է բուհի կողմից ժամանակակից կրթության մեթոդների կիրառումը՝ ընդգծելով տեսական եւ կիրառական մոտեցումների համադրման ավելի լայն մակարդակի ապահովման անհրաժեշտությունը:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս