Բաժիններ՝

«Նանտը» հաստատել է Ռանիերիի նկատմամբ հետաքրքրությունը

Իտալացի մասնագետը կարող է վերադառնալ Լիգա-1:

Հնարավոր նշանակման մասին Ռանիերիին հաղորդել է «Նանտի» նախագահ Վալդեմար Կիտան:

«Մեր ցուցակում 3-4 թեկնածուներ կան: Նրանցից մեկը պորտուգալացի է: Բայց գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն Կլաուդիո Ռանիերին է»,- Կիտայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

«Նանտի» նախկին գլխավոր մարզիչը պորտուգալացի Սերժիո Կոնսեյսաոն էր, ով գլխավորել էր թիմը 2016թ. դեկտեմբերի 8-ին, իսկ անցյալ շաբաթ տեղափոխվեց «Պորտու»:

Ռանիերին հեռացվեց «Լեսթերից» 2017թ. փետրվարին: Նա 2012-14թթ. գլխավորել է «Մոնակոն»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս