Հայտնի է, թե ով կնշանակվի Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին ազատելու՝ Դավիթ Հարությունյանի որոշումը երեկ բավականին ծանր են տարել նախարարությունում, որտեղ Գևորգյանին լավ են վերաբերվում:
Դեռևս Հովհաննես Մանուկյանի օրոք նշանակած կադրը շարունակեց պաշտոնավարել նաեւ Արփինե Հովհաննիսյանի ժամանակ, սակայն Դավիթ Հարությունյանի համար այլ չափորոշիչներ են գործում: Ըստ ամենայնի, աշխատակազմի նոր պետ կնշանակվի Հարությունյանի աջ ձեռք Նունե Խաչատրյանը:
Արմեն Գեւորգյանն Ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ Գագիկ Գեւորգյանի եղբայրն է: Նա, ըստ տեղեկությունների, կարիերան սկսել է որպես բետոնագործ, այնուհետեւ շախմատի խմբակ է ղեկավարել, իսկ հետո դարձել է վիճակագրության, Պետռեգիստրի եւ վերլուծության նախարարության պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։