
Վթար Արշակունյաց պողոտայում. մանկահասակ երեխան հիվանդանոցում է

Հունիսի 29-ին, ժամը 21:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի մոտակայքում բախվել են «Nissan March» մակնիշի 34 OA 569 (վարորդ՝ Է. Ս.) և «Ford Transit» մակնիշի 34 NL 834 (վարորդ՝ Ս. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2015 թ. ծնված Հ. Թ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: