Ոստիկանությունում «փնթփնթում են», թե ինչու են արտաբյուջետային փողերն իրենցից տարել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որով Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի գումարը այսուհետ պետք է ուղղվի զոհված, մահացած և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: Տվյալ որոշմամբ՝ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների արձանագրած խախտումների հետևանքով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխում է կատարվում, որով լուծվում են զոհված ազատամարտիկների և զինծառայողների անօթևան ընտանիքների, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները: Ինչպե՞ս է ընդունվել կառավարության այս որոշումը ոստիկանությունում:
«Փաստի» աղբյուրների հավաստմամբ՝ բարձրաձայն ոչ ոք չի դժգոհել: Չէր էլ կարող: Սակայն որոշ պաշտոնյաներ, այնուամենայնիվ, «փնթփնթացել են»: Ինչո՞ւ հենց իրե՛նց արտաբյուջետային ֆոնդից: Թող ՊԵԿ–ից կամ կառավարությունից վերցնեին:
Սովորաբար արտաբյուջետային ֆոնդի փողերը տվյալ ոլորտում համարում են իրենց օգուտը (ո՛չ անձնական, այլ գերատեսչության): Այդ է պատճառը, որ ոստիկանությունում որոշ մարդիկ համարում են, որ իրենց փողերը տարան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։