8 բուսական ըմպելիք՝ արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու համար

Steptohealth.ru-ն գրում է, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է հանգեցնել նախադիաբետի կամ դիաբետի զարգացման։ Այս քրոնիկ հիվանդությունը կարելի է կանխարգելել՝ հետևելով քաշին և արյան մեջ շաքարի քանակը նվազեցնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելով։ Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև սննդակարգին և նվազագույնի հասցնել մեծ քանակով շաքար պարունակող մթերքի օգտագործումը։ Արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու գործում կօգնեն նաև այս բնական միջոցները։

1. Ըմպելիք՝ պատրաստված ալոէ վերայից և կակտուսից. բաղադրիչներ

  • 1 ճյուղ ալոէ վերա
  • 1 ճյուղ կակտուս
  • 8 բաժակ ջուր՝ 2 լիտր։

Պատրաստման եղանակը։ Նախ հարկավոր է նշված բույսերից անջատել գելը։ Տաքացրեք ջուրը։ Երբ եռա, ավելացրեք գելը և կրակին թողեք 5 րոպե։ Սառեցրեք։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 1 բաժակ օգտագործել։

2. Վարսակի ջուր. բաղադրիչներ

Կարդացեք նաև

  • 1 բաժակ վարսակի փաթիլներ՝ 105 գրամ
  • 2 լիտր ջուր՝ 8 բաժակ
  • դարչինի 1 փայտիկ՝ ըստ ցանկության։

Պատրաստման եղանակը։ Վարսակի փաթիլները թրջեք ջրով, թողեք 12 ժամ։ Լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք դարչինն ու ջուրը, խառնեք։ Կարող եք օրվա ընթացքում 1 բաժակ խմել։

Այս ըմպելիքը ոչ միայն կօգնի վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը, այլև հագեցածության զգացում կհաղորդի. կարագացնի նյութափոխանակությունն ու կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։

3. Երիցուկ և դարչին. բաղադրիչներ

  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ
  • 1 ճաշի գդալ երիցուկ՝ 10 գրամ
  • կես ճաշի գդալ մանրացված դարչին։

Պատրաստման եղանակը։ Ջուր դրեք կրակին, եռացրեք, ավելացրեք դարչինն ու երիցուկը։ Եվս երեք րոպե թողեք կրակին, անջատեք կրակը, թողեք թրմվի 10 րոպե։ Խորհուրդ է տրվում 1 բաժակ խմել առավոտյան՝ քաղցած վիճակում։

4. Քունջութով կաթ. բաղադրիչներ

  • 1 բաժակ քունջութի սերմ՝ 200 գրամ
  • 1 լիտր մաքուր կոկոսի կաթ՝ 4 բաժակ։

Պատրաստման եղանակը։ Քունջութը մի փոքր տապակեք, որպեսզի այն ոսկեգույն տեսք ստանա։ Մանրացրեք սերմերը։ Ավելացրեք կոկոսի կաթը։ Խմեք օրվա ընթացքում մեկ անգամ։

5. Դարչինով թեյ. բաղադրիչներ

  • դարչինի 2 փայտիկ
  • 1 լիտր ջուր՝ 4 բաժակ։

Պատրաստման եղանակը։ Եռացրեք ջուրը, ավելացրեք դարչինը։ Եվս 5 րոպե թողեք դանդաղ կրակին։ Սառեցրեք, օրվա ընթացքում խմեք 1 բաժակ։

6. Նեխուրով և սպանախով պատրաստված հյութ. բաղադրիչներ

  • 1 կանաչ խնձոր
  • 1 գազար
  • սպանախ
  • նեխուր
  • 1 վարունգ։

Պատրաստման եղանակը։ Լավ լվացեք խնձորն ու գազարը։ Բլենդերում խառնեք մյուս բոլոր բաղադրիչների հետ։ Օրվա ընթացքում խմեք 1 բաժակ։

7. Կանաչ թեյ. բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ կանաչ թեյ՝ 10 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը։ Եռացրեք ջուրը, ավելացրեք թեյը։ Յուրաքանչյուր անգամ սնվելուց հետո խմեք 1 բաժակ։

8. Էվկալիպտով թեյ. բաղադրիչներ

  • էվկալիպտի 5 տերև
  • 1 լիտր ջուր՝ 4 բաժակ։

Պատրաստման եղանակը։ Տերևների վրա ջուր ավելացրեք, եռացրեք դանդաղ կրակին։ Ցանկալի արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել 1 բաժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս