Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացրել էր 2017 թ. մայիսի 24-ի մամլո ասուլիսում, Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump Organization ընկերության վաշինգտոնյան հյուրանոցից շահույթը 2017 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում զգալիորեն գերազանցել է վերլուծաբանների սպասումները եւ կազմել է մոտավարապես 2 մլն դոլար:
Հետագայում գնորդ Ա. Վ.-ն պարզել է, որ առուվաճառքի պայմանագրում ավտոմեքենայի արժեքը նշված է ոչ թե 67.000 ԱՄՆ դոլար, այլ դրանից էականորեն քիչ՝ 14.200.000 ՀՀ դրամ, հետևաբար մաքսազերծումն ու հարկային պարտավորությունները նույնպես կատարվել են այդ գումարի հաշվարկմամբ: Պարզել է նաև, որ ավտոմեքենայի վազքը շուրջ 144.000 կիլոմետրով նվազեցված է եղել:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնության նպատակը` ավանդական հայկական հարսանիքի մոռացված ավանդույթների մասին հիշեցնելն է: Արգելոց-թանգարանի տարածքը համահունչ է տոնական միջավայրին, և համոզված ենք, որ այցելուներին դուր կգա մեր հարսանեկան ծեսը», -ասել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սյուզաննա Սարգսյանը:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
Կան միջազգային ապացուցողական տվյալներ, որ երկարատև դպրոցական կրթությունը դրական է ազդում տնտեսության և անձի բարեկեցության վրա։ Բայց այդ արդյունքներն իրական են դառնում միայն խելամիտ իրականացման դեպքում։ Կրթության մեջ լավ մտադրությունները բավարար չեն հաջողության հասնելու համար։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 11-ին հրաման է տվել հակաօդային պաշտպանության Patriot PAC-3 համալիրներ ծավալել Կոտիի, Սիմանեի եւ Հիրոսիմայի պրեֆեկտուրաների տարածքում՝ Գուամի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելու պլանի վերաբերյալ ԿԺԴՀ-ի հայտարարությունների կապակցությամբ:
Կարեն Կարապետյանը կմասնակցի Աստանայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017թվականի օգոստոսի 15-18-ը ներառյալ կմեկնի կարճատև արձակուրդ:
Չորս մարդ է տուժել Լոնդոնի մետրոյում գնացքի ծխոտման հետեւանքով, նրանցից երկուսը հոսպիտալացվել են:
Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնեասոցիալական միության առաջնորդ Հորստ Զեեհոֆերը հայտարարել է, որ արտաքսել այն միգրանտներին, որոնց մերժել են Գերմանիայում փախստականների կարգավիճակ տրամադրելու հարցում, գործնականում անհնարին է։
Թուրքիայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Ռենատ Բակիևը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման:
Ժամը 10։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ «աջ ազդրի արյունահոսող հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի բարեփոխումների գործընթացում ամեն ինչ արվելու է հասարակական տրանսպորտի սակագինը չթանկացնելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Նրա խոսքով` այս պահին գնի հաշվարկ խորհրդատուի կողմից չի ստացվել:
Օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ի դրությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը կազմում է մոտ 250 հա:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները նախաձեռնող խմբի անդամ Սեպուհ Ասլանգիլը պատրիարքական ընտրությունների հետ կապված պարզաբանումներ է կատարել:
Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների և մասնավոր ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ, որից ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել 58-ը:
«Ես ստացել եմ տարբեր տեղեկություն, որ մինչև 70 %-ը հիվանդ են դաբաղով: Թեպետ դա ստուգված չէ, բայց սարսափելի թիվ է: Եթե անգամ 30 %-ն էլ լինի, էլի սարսափելի է: Պետական կառույցը պիտի մասնագիտական եզրակացությունը տա և հրապարակի, որ մենք էլ իմանանք՝ ինչ անենք»,- հավելեց բանախոսը:
«Արցախի ժողովուրդը, ինչպես աշխարհում ցանկացած ժողովուրդ ազատ եւ անկախ ապրելու իրավունք ունի: Մենք ջանք չենք խնայելու՝ հասնելու Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, եւ Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է»,- նշել է ՀՀ Աժ փոխխոսնակը:
Չինաստանը բոլոր անհրաժեշտ լծակներն ունի իրադրության նկատմամբ վերահսկողության ապահովման համար նույնիսկ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ պատերազմ սկսվելու դեպքում:
«Բարի գործին ասում են՝ բարի գործ, ես ուրախ եմ այս քայլի համար, բայց ամեն դեպքում ինձ լիարժեք վստահություն չի ներշնչում: Քանի՞սն անցան սանիտարական ստուգում, երեսո՞ւնը: Բա մնացա՞ծը, սա լուրջ խնդիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Փրկարարները գյուրզա տեսակի օձը տեղափոխել են անվտանգ տարածք:
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն:
Ադրբեջանական այլատյացությունը, որը մշտապես դրսևորվել է այդ երկրում բնակվող ազգային, կրոնական փոքրամասնությունների և հարևան երկրների նկատմամբ, սկսել է բավականին ընդգծված արտահայտվել նաև Ադրբեջան այցելող զբոսաշրջիկների նկատմամբ: Քսենոֆոբիական բնույթի գրառումները սաստկացել են մարմնավաճառության ծավալների ակներև աճի պայմաններում։
Դոնալդ Թրամփը Պուտինին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կրճատման համար, եւ դա սաստիկ զայրացրել է Պետական դեպարտամենտի աշխատակիցներին, գրել է Politico-ն:
«Մոնակո»-ի հարձակվող Կիլյան Մբապեն դարձել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Այս մասին վստահեցնում է Marca-ն: Համաձայն աղբյուրի, ակումբներն արդեն համաձայնեցրել են հարձակվողի տրանսֆերը:
Հրդեհ Է տեղի ունեցել Լոնդոնի մետրոյի գնացքում, կայարանը փակված է, երթեւեկությունը՝ դադարեցված:
Դանիայի ռազմածովային նավատորմը փնտրում է Կոպենհագենի ջրերում կորած 40-տոննանոց և գրեթե 18-մետրանոց UC3 Nautilius մասնավոր սուզանավը, որում գտնվում են առնվազն 2 մարդ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել միջազգային կարգի սպորտի վարպետ Արկադի Անդրեասյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ամենայն բարիք:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-ից օգոստոսի 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 16-ը։