Համահայկական բանկը տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի

Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացրել էր 2017 թ. մայիսի 24-ի մամլո  ասուլիսում, Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի:

Տեղեկացնում ենք, որ տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրենց  իրավական և տրամաբանական ավարտին:

Այժմ արդեն գործում է Համահայկական ներդրումային ֆոնդը, որն ունի իր մասնագիտացված ֆոնդի կառավարիչը, որի և բաժնետիրոջ իրավասություններն իրականացնելու է ՀՀ կառավարության լիազորված մարմինը:

Ներկայումս ՀՀ կառավարությունն ու ՀՀ կենտրոնական բանկը քննարկում  են իրավական և տեխնիկական գործընթացների մանրամասները`  տրանսֆորմացված Համահայկական ֆոնդն ու նրա կառավարիչը ՀՀ կառավարության  պատասխանատու մարմնի տնօրինությանը փոխանցելու  ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031