Բաժիններ՝

Նոր երթուղային ցանցում չեն լինի «ԳԱԶելներ»

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի բարեփոխումների գործընթացում ամեն ինչ արվելու է հասարակական տրանսպորտի սակագինը չթանկացնելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Նրա խոսքով` այս պահին գնի հաշվարկ խորհրդատուի կողմից չի ստացվել:

«Բնական է, որ երթուղային ցանցի վերջնական չափորոշիչների սահմանումից հետո է հնարավոր հաշվել այդ ցանցի իրագործման ծախսերը, եւ որպես հետեւանք նաեւ ուղեւորափոխադրման գինը: Մենք համոզված ենք, որ տրանսպորտի սակագինը չպետք է լինի բարձր կամ ցածր, այն պետք է լինի արդար եւ հասանելի, եւ այդ առումով ամեն ինչ անելու ենք, որպեսզի առանց սակագնի բարձրացման, որոշակի կառուցվածքային փոփոխություններով կարողանանք իրականացնել այս բարեփոխումները»,-ասաց նա:

Քաղաքապետի տեղակալի խոսքով` տրանսպորտային բարեփոխումների գործընթացի պարտադիր մաս է կազմելու, սակայն էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրումը; «Այն կարեւորագույն հիմնական բարեփոխումների բաղադրիչներից մեկն է լինելու»,-հավելեց նա: Վահե Նիկոյանը վստահեցրեց, որ նոր երթուղային ցանցում չեն լինի «ԳԱԶելներ», դրանք փոխարինվելու են միջին եւ մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս