Բաժիններ՝

Այս տարվա սեպտեմբերին կներկայացվի կրթության զարգացման ﬕնչև 2030թ-ի ծրագիրը

Մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը պատրաստ կլինի Հայաստանում կրթության զարգացման ﬕնչև 2030 թվականի ծրագիր: Այս մասին Արմավիրի մարզում տեղի ունեցած օգոստոսյան խորհրդակցությունների ﬔկնարկի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտٳթյան նախարար Լևոն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ այդ ծրագրի ներքո կձևավորվի երեք կարևոր այլ ծրագիր՝ հանրակրթության պետական ծրագիր, բարձրագույն կրթության համակարգ և ﬕջին մասնագիտական կրթության համալիր ծրագիր:

«Բարձրագույն կրթության համակարգը կլինի երկաստիճան։ Մենք պետք է վերացնենք այն խայտառակ վիճակը, որն այսօր կա ﬔր երկրում։ Մենք ունենք մոտ 90.000 ուսանող և 66 ԲՈւՀ։ Չի կարելի ժողովրդի ձգտումը կրթության նկատմամբ օգտագործել և ստեղծել պետական երաշխիք ունեցող վկայականներ, որտեղ որակ չկա: Մեր ժողովուրդը շատ է կարևորում բարձրագույն կրթությունը, որ իրենց երեխան դառնա իրավաբան կամ տնտեսագետ։ Մենք կարող ենք ստեղծել այն, ինչ Եվրոպայում արդեն արել են՝ ﬕջին մասնագիտականի և բակալավրի հատումով։ Այսինքն, երբ անձը կունենա բարձրագույն կրթություն, բայց ոչ թե բակալավրի տնտեսագիտական, այլ կոնկրետ հաշվապահական կրթություն։ Այնտեղ, որտեղ կարիք կլինի կավելանա ﬔկ տարի և կդառնա բակալավրի կրթություն»,- նշեց նախարարը և հավելեց, որ այդպիսով ﬕջին մասնագիտականը կորակավորվի և երիտասարդ ուսանողը կունենա բարձրագույն կրթություն։

Նրա պնդմամբ՝ աﬔնակարևորն այն է, որ ուսանողն ունենա համապատասխան որակներ և կարողանա մուտք գործել աշխատաշուկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս