Թեյլոր Սվիֆթը նոր ալբոմ կթողարկի նոյեմբերին
                                    Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը հայտարարել է նոր սկավառակի առաջիկա մասին: Համապատասխան գրառումը նա հրապարակել է Instagram-ում:
Ալբոմը կկոչվի Reputation, դրա ռելիզը կկայանա նոյեմբերի 10-ին: Սվիֆթը նաև ցուցադրել է ապագա սկավառակի շապիկը:
Օգոստոսին ավելի վաղ Սվիֆթը հանել է բոլոր հրապարակումներն իր սոցցանցերից: Երկրպագուները ենթադրել են, թե իրենց նոր նախագիծ է սպասում երգչուհուց: Այս պահին 27-ամյա արտիստուհին ունի հինգ ստուդիական ձայնապնակ, որոնցից վերջինը՝ «1989» անվամբ, թողարկվել է 2014 թվականին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    