
Ըմբիշ Լևան Բերյանիձեն դարձավ աշխարհի առաջնության բրոնզե ﬔդալակիր

Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության բրոնզե ﬔդալակիր Լևան Բերյանիձեն դարձավ նաև աշխարհի առաջնության բրոնզե ﬔդալակիր:
Փարիզում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում գերծանր քաշային Լևան Բերյանիձեն բրոնզե ﬔդալի համար պայքարում մրցում էր ռուս Անզոռ Ռուսլանովիչի հետ: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Բերյանիձեն հաղթեց մրցակցին 0:3 հաշվով:
Բերյանիձեն 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է: 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե ﬔդալակիր: Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2014 թվականից: