Հայկական «Լեոն» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի գլխավոր փուլ
Օգոստոսի 24-ին Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի Ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի F խմբի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Լեոյի» և մոլդովական «Կլասիկ Քիշնև» թիմի միջև: «Լեոն» հաղթեց 7:0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի գլխավոր փուլ:
Երրորդ խաղը «Լեոն» անցկացնելու է օգոստոսի 26-ին: Մեր թիմի մրցակիցը լինելու է Ուելսի ներկայացուցիչ «Ռեքսեմը»:
05:38 Տիրգրան Վարդանյան 1:0
15:03 Մարկո Ռադովանովիչ 2:0
16:48 Մարկո Ռադովանովիչ 3:0
17:54 Մարկո Ռադովանովիչ 4:0
23:21 Մարկո Ռադովանովիչ 5:0
37:44 Գեղամ Մարտիրոսյան-Ֆրիզեն 6:0
39:32 Գոռ Սարգսյան 7:0
Սիրարփի Աղաբաբյան