![](/banners/BeFunky-design.jpg)
«Եթե Մխիթարյանն ինձ փոխանցումներ չկատարի, ուրեմն չի խաղա». Իբրահիմովիչ
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/3B30C80800000578-4014554-image-a-86_1481227555497_640x420.jpg)
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սիրում է անակնկալներ անել: Այս անգամ նրա անակնկալը վնասվածքից արագ ապաքինվելն ու խաղադաշտ վերադառնալն էր:
Իբրահիմովիչը խոսել է գալիք մրցաշրջանի մասին՝ նշելով, որ ինքը պատրաստ է ամբողջությամբ նվիրվել խաղադաշտում: Բացի այդ Իբրահիմովիչը նշել է նաև, որ մեծ հույսեր է կապում Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Սա Մխիթարյանի մրցաշրջանն է: Նա պարզապես ապշեցնում է այս մրցաշրջանում: Նախորդ տարին դժվար էր նրա համար, իսկ այս տարի նա շատ լավն է:
Մարդիկ չեն վստահում նրան միայն նրա համար, որ նա չունի այնպիսի հնչեղ անուն, ինչպես շատ հայտնի ֆուտբոլիստներ:
Նա փոքր երկրից է, գուցե պատճառը դա է: Մխիթարյանը կարժանանա բոլորի վստահությանը: Ես խաղադրույքս նրա վրա եմ անում»,- նշել է Իբրահիմովիչը:
Մխիթարյանի մասին խոսելու վերջում Իբրահիմովիչը կատակել է, որ, եթե Մխիթարյանը իրեն գոլային փոխանցումներ չանի, ուրեմն չի խաղա:
Սիրարփի Աղաբաբյան