Բժշկական հետազոտման ժամանակ հիվանդասենյակ է մուտք գործել զինված անձ և կրակոցներ արձակել՝ փորձելով պայմաններ ստեղծել դատապարտյալի փախուստի համար։ Զինված անձը ՔԿՀ աշխատակիցների կողմից վնասազերծվել է, որի ընթացքում դատապարտյալը հափշտակել է ՔԿՀ աշխատակիցներից մեկին ամրակցված ատրճանակը, կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ՝ փորձելով դիմել փախուստի։ Դատապարտյալը վնասազերծվել է բժշկական կենտրոնի մուտքի մոտ, փախուստը՝ կանխվել։
Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 2-ին թիվ 1 տուն-ինտերնատում մասնակցել են երկու տարեց զույգի հարսանեկան արարողությանը:
Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները ներկայացնում ենք այն պատգամավորների ցանկը, որոնք «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել և ստանում են Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում.
Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները՝ նշելով, որ այն բարեփոխումներ է նախատեսում բոլոր բնագավառներում ու առաջին հերթին ուղղված է նաև մտածելակերպի փոփոխությանը, կառավարման նոր մշակույթի ներդրմանը և հասարակության հետ գործուն հետադարձ կապի ապահովմանը: Յոհաննես Հանը հավակնոտ է համարել կառավարության ծրագիրը՝ նշելով, որ ԵՄ-ն պատրաստակամ է քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում օժանդակության հնարավորությունները:
Հայտնաբերում է ոստիկանությունը. անսթափ վարորդներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ, թաղանթապատված հողմապակիներ, փոխարինված համարանիշներ:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ Անգլիայի առաջնությունում ավելի դժվար է 2 անգամ անընդմեջ հաղթել տիտղոսը, քան Իտալիայում:
«Այսօր պետք է իմանանք մի բան, որ այս տարածքում հրահրվում է պատերազմ: Ինչպես գիտեք, Իլհամ Ալիևին սկսեցին մեղադրել, որ փող է գողանում, լվանում է փողերը, բոլոր եվրոպական գործիչներին գնել է, և այլն: Պարզվում է՝ Իլհամը Եվրոպայի կեսը գնել է: Ինչո՞ւ այս ամենը նոր հրապարակվեց: Երևի Իլհամը չի կատարում համաշխարհային կառավարման ատյանների պահանջը՝ Արցախում պատերազմ սկսելու, որովհետև եռյակը՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա, պահանջում է պատերազմ չսկսել: Ինչի՞ են ուզում պատերազմ սկսել, որովհետև Արցախյան պատերազմն այդ եռյակը քանդելու ամենահեշտ ձևն է»:
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փակ ձևաչափով քննարկել է «Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե. ազդեցություններ տարածաշրջանի վրա» հարցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից:
Իրանը զրահատեխնիկա եւ հրետանի է տեղակայել Իսլամական Հանրապետության արեւմտյան մասում, որը սահմանակցում է Իրաքյան Քրդստանին:
Լույս հոկտեմբերի 2-ի գիշերը Լաս Վեգասում մարդկանց զանգվածային գնդակահարման մեջ կասկածվողը ինքնասպան Է եղել մինչեւ ոստիկանության ժամանումը:
Երևանի բնակիչ 34-ամյա Էդվարդ Թորոսյանը որոնվում է որպես անհետ կորած։
Ավելի քան 400 մարդ է ուղարկվել հիվանդանոց ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից հետո:
«Բավականին հստակ ոճ է ձևավորվել թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի կողմից, դա բազմաշերտ և ժամանակին համահունչ քաղաքական խաղն է»:
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ինքնաձիգով զինված քաղաքացին մտել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի, և անկանոն կրակոցներ արձակել:
Հանցագործը, որը հոկտեմբերի 1-ին Մարսելում հարձակում է կատարել անցորդների վրա, Թունիսի քաղաքացի էր:
Հայաստանի ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են «Արմենիա» բժշկական կենտրոնում ինքնաձիգից կրակոցներ արձակած անձին:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, հանդիսանալով Հայաստանում ռուսական МИР վճարային համակարգի առաջին գործընկերներից մեկը, հայտարարում է «ԱՐՔԱ-ՄԻՐ» նոր չիպային քարտի թողարկման մասին: Քարտը Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է որպես ԱՐՔԱ քարտ, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես МИР քարտ:
Monarch Airlines բրիտանական ավիաընկերության թռիչքների դադարեցումից այս կամ այն չափով կարող է տուժել ավելի քան 860 հազար մարդ:
Երևանում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է հայ-կանադական Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) համաժողովը, որին մասնակցում են հայկական և միջազգային ՏՀՏ ոլորտի 20-ից ավելի կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ։
«Խոր ցավով տեղեկացա Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած բռնության այս ահասարսուռ դրսևորման մասին, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ դարձավ»։
«Ստեփանակերտի տեսանկյունից սա միջազգային հարաբերություններում ինչ-որ ձևով երևալու հնարավորություն էր, և ես կարծում եմ, որ քայլը ճիշտ էր: Այլ խնդիր է Հայաստանի կողմից այն ճանաչելը, որն իսկապես ոչ միայն հնարավորություններ է բացում, այլև մարտահրավերներ է բերում»:
Իրաքյան Քրդստանը պահպանում է վերահսկողությունը Թուրքիայի հետ սահմանի նկատմամբ:
«Յոհաննես Հանի հետ հանդիպմանը բրյուսելյան գալիք գագաթնաժողովին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների մասին քննարկումները կարևոր տեղ են զբաղեցրել»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Պաղեստինի ազգային համաձայնության կառավարությունն աշխատանքի է ձեռնամուխ լինում Գազայի հատվածում:
Ժամը 13։30-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքի հարևանությամբ բախվել են Lexus մակնիշի 99 MA 799 համարանիշի և Hyundai մակնիշի պարսկական համարանիշներով ավտոմեքենաները։
«Կարծում եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացումը չի կարող ուղղակի Հայաստանում ուշադրությունից դուրս լինել, որովհետև դրանք ակնհայտորեն վերաբերում են շատ մեծ, ընդարձակ՝ Եվրասիական տարածաշրջանում այդ երկու երկրների հետապնդած քաղաքականություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով Էրդողան-Պուտին հանդիպման մասին:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի տներից մեկի բակում 3 կիլոգրամանոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Իսպանիան թույլ չի տա Կատալոնիայի անջատում եւ կգործի օրենքի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան՝ հանդես գալով տեղի հեռուստատեսությամբ։
Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) հոկտեմբերի 2-ին տարածել է հաղորդագրություն՝ հերքելով ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած ապատեղեկատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ իր հայտարարության մասին: