
Լաս Վեգասում հրաձգությունից հետո ավելի քան 400 մարդ է հոսպիտալացվել

Ավելի քան 400 մարդ է ուղարկվել հիվանդանոց ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից հետո: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է տեղի ոստիկանությունը։
«Քլարքի օկրուգի հրշեջ վարչության գնահատմամբ, հոկտեմբերի 1-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգությունից հետո տեղական հիվանդանոցներ է ուղարկվել 406 մարդ, 50 հոգի զոհվել է»,-ասված է Twitter-ում Լաս Վեգասի ոստիկանության էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ զոհվածներից մեկը՝ ոստիկանութան աշխատակից է, որն այդ ժամանակ հերթապահության մեջ չէր: Բացի այդ, վիրավորվել է երկու ոստիկան, որոնց վիճակը երկյուղելու տեղիք չի տալիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: