Հոկտեմբերի 11-ին, ժամը 07:44-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի չշահագործվող նախկին մշակույթի տանը:
Պոլսո պատրիարքարանի կողմից պատրիարքի ընտրությունների վերաբերյալ Ստամբուլի նահանգապետարան ուղարկված նամակն այդպես էլ անպատասխան մնաց:
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում անհայտ անձը գողացել է 1964 թ. ծնված Հասմիկ Ա.-ի դրամապանակը՝ պատճառելով նյութական վնաս:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում կրակոցի ձայներ են լսվում:
Թուրքական դատարանը հեռակա կարգով երկու տարի եւ մեկ ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել The Wall Street Journal ամերիկյան հրատարակության լրագրողուհի Այլա Ալբայրաքին Քրդական աշխատավորական կուսակցության օգտին քարոզչության համար, որն այդ երկրում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված:
«Հակառակ ռուսական ԶԼՄ-ների մի քանի սխալ հաղորդագրությունների, Դմիտրին ողջ է եւ գտնվում է տանը: Նա սպասում է ծնողների ժամանմանը Լոնդոն եւ նրանց հետ իր ծննդյան օրվա տոնակատարությանը»։
Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ 46 երթուղու միկրոավտոբուսի սրահում անհայտ անձը գողացել է 1991 թ. ծնված Մերի Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ:
«Որեւէ փաստարկ չունենք այն մասին, որ հարձակմանը մասնակցել է նաեւ մեկ ուրիշը։ Ունենք ավելի քան 200 փաստ, որ նա անցնում է Լաս Վեգասով, սակայն նրան այդ ընթացքում չենք տեսել որեւէ մեկի հետ։ Չունենք որեւէ փաստարկ ահաբեկչական որեւէ խմբավորման հետ կապեր ունենալու մասին։ Չկա մտավոր խնդիր ունենալու մասին որեւէ փաստարկ։ Կարծում ենք, որ նա պարզապես ունեցել է դա իրականացնելու ծրագիր»։
Սերբիայի առաջին փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հանդիսավոր ընթրիքի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար թուրքական երգ է կատարել։
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ փորձելով համոզել նրան՝ դուրս չգալ Իրանի հետ կնքված միջուկային գործարքից։
Թբիլիսիի քաղաքային խորհուրդը այսօր որոշում է կայացրել, որի համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ կապ ունեցող կազմակերպություններին 1 լարիի դիմաց փոխանցվել է 1900 քառակուսի մետր տարածք Ազատության հրապարակի մոտակայքում և 4455 քմ տարածք՝ Թաբորի լեռան վրա:
Միացյալ Նահանգները կցանկանար Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները այցագրային վեճի ֆոնին, սակայն այժմ որոշակի հարցեր են ծագում Անկարայի գործողությունների պատճառով:
Հոկտեմբերի 10-ին ժամը 09:47-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում գտնվող «Դոմինիկ Սիստեմ» ՓԲԸ -ի տարածքում հայտնաբերել է զինամթերք։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների բազմաթիվ դրվագներ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 17-ի:
Անչափահաս աղջկա ներկայությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով մի շարք էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16.00-ին, Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Նելլի Մ.-ին։
ԱՄՆ-ի երկու B-1B ռազմավարական ռմբակոծիչներ Ճապոնական ծովի վրա համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի F-15K կործանիչների հետ:
«Սերժ Սարգսյանը, որ այսօր մեկնում է Սոչի ԵՏՄ ու ԱՊՀ անդամ երկրների ղ եկավարների հանդիպմանը մասնակցելու, նախօրեին բավականին կոշտ հայտարարությամբ է արձագանքել ղարաբաղյան կարգավորման բանակցությունը վերսկսելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը:
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ ինքնավարության մյուս ղեկավարները հոկտեմբերի 10-ի երեկոյան ստորագրել են Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման փաստաթուղթը, սակայն այն դեռեւս ուժի մեջ չի մտնում: Ստորագրման արարողությունից արված լուսանկարը զետեղված է Twitter-ում կատալոնական կառավարության պաշտոնական էջում:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 05:03-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Յունիբանկ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Տեսեք, թե ինչ իրավիճակ է ստեղծվում: Օտար ափերում ապրող հայ երեխան տեսնում է, որ իր օտարազգի ընկերը շաբաթ և կիրակի օրերին գնում է հանգստանալու, ման գալու, իսկ իրենց ծնողը ձեռքից բռնած տանում է հայկական դպրոց, ինչն իրեն այդքան էլ հաճելի չէ: Մենք պետք է փոխենք մոտեցումը: Մենք պետք է կարողանանք 5 օրվա ընթացքում այն դպրոցներում, որտեղ շատ հայ երեխաներ են սովորում, անցկացնել հայոց լեզվի ֆակուլտատիվ կամ պարտադիր դասավանդում»:
«Մեկ ապտակը դա զուտ դաստիարակչական է, ի՞նչ բռնության մասին է խոսքը: Յուրաքանչյուր ծնող էլ լավ գիտի, թե իր երեխայի համար որն է լավ, որը՝ ոչ: Ընդհանրապես, չի կարելի ապտակ հասցնե՞լ, եթե դա դաստիարակության համար է: Երեխա կա, որ չի հասկանում խոսքով, պետք է ապտակել»,- ասում է 21-ամյա ուսանողը:
«Խաչատրյան Սուրիկը ունեցել է աշխատելու շատ ժամանակ ու հնարավորություն: Թե որքանով է կարողացել իրեն արդարացնել, գնահատականը տրված է՝ նախկին մարզպետ: Ծեծկռտուքի միջադեպ Սուրիկ Խաչատրյանի հե՞տ… Բոլորը գիտեն, ես միակ գործարարը չեմ, ով նախկին մարզպետի հետ, մեղմ ասած, անհամաձայնություն է ունեցել»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 13-ին Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում կբացվի Կարապետյանների` Ռուսաստանում հայտնի «Ռիո» ցանցերի հայաստանյան կենտրոնը:
Որ Սուրիկ Խաչատրյանը չէր պաշտպանելու Առուշ Առուշանյանի թեկնածությունը՝ հասկանալի էր ի սկզբանե՝ Խաչատրյանների ու Առուշանյանների հարաբերությունները վաղուց են լարված. Խաչատրյանը չի աջակցի Առուշանյանին. թեեւ Առուշանյանը ՀՀԿ-ի թեկնածուն է:
Իշխանության վերնախավում քննարկվում են սպասվող կառուցվածքային փոփոխությունները։ Տարածքային կառավարման նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ մարզերի հարցում երկու մոտեցում կա։
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:42-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենա է դուրս եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դ