Թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում 18-ամյա երիտասարդը գողություն է կատարել
                                    Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում անհայտ անձը գողացել է 1964 թ. ծնված Հասմիկ Ա.-ի դրամապանակը՝ պատճառելով նյութական վնաս:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, համագործակցելով նույն բաժնի վետերանների խորհրդի անդամների հետ, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10.30-ին, Տ. Պետրոսյան փողոցի թիվ 1/Ա հասցեի մոտից նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    