
46 երթուղու միկրոավտոբուսի սրահում անհայտ անձը գողություն է կատարել

Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ 46 երթուղու միկրոավտոբուսի սրահում անհայտ անձը գողացել է 1991 թ. ծնված Մերի Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11.50-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20 հասցեից նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: