
Քաղաքացին, ձայներ լսելով, դուրս է եկել տնից և նկատել երեք երիտասարդների. մանրամասներ՝ Նորամարգում հնչած կրակոցների դեպքից

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում կրակոցի ձայներ են լսվում:
Մեկնած օպերատիվ խումը պարզել է, որ ժամը 22.50-ի սահմաններում, նշված քաղաքացին, ձայներ լսելով, դուրս է եկել տնից և նկատել երեք երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին որսորդական հրացան է եղել, քաղաքացին դիտողություն է արել վերջինիս իր տան մոտակայքում որս կատարելու համար և ի պատասխան ՝ սպառնալիքներ ստացել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ սպառնալիքներ հնչեցնողը 1990 թ. ծնված Ա. Գ.-ն է, որը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն: