«ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշումն անհանգստացնում է». Վիգեն Սարգսյան

Մենք ՀԱՊԿ-ի դիրքորոշումից գոհ ենք։ Այդ դիրքորոշումը հստակ արտահայտված է Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարության մեջ, որն ընդունվել է ՀԱՊԿ-ի երևանյան գագաթաժողովի ընթացքում։ Այդ դիրքորոշումը հստակ հնչեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Այդ դիրքորոշումը բազմիցս քննարկվել է պետությունների ղեկավարների գագաթաժողովներում։ Այս մասին RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Դուք հավանաբար նկատի ունեք երկկողմ հարաբերություններում ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշումը կամ այլ միջազգային կազմակերպություններում նրանց նախընտրություններն ու քվեարկությունները»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ այստեղ իսկապես կան մի շարք հարցեր, որոնք «անհանգստացնում են մեր հասարակությանը, մենք դրանց մասին խոսում ու քննարկում ենք ինչպես ՀԱԿՊ գործընկերների հետ, այնպես էլ մեր հասարակության ներսում»։

«Մենք իսկապես կարծում ենք, որ այլ միջազգային կազմակերպություններում արտաքին քաղաքական հարցերով դիրքորոշումների չհամաձայնեցվածությունը թուլացնում է ՀԱՊԿ-ը։ Մենք շատ ենք գնահատում մեր փոխգործակցությունը ՀԱՊԿ շրջանակում։ Հայաստանը եղել է և մնում է բոլոր նախաձեռնությունների առաջատարներից մեկը։

Հայաստանը բազմիցս հանդես է եկել այդ մտավախությունների և առկա խնդիրների լուծումների որոնման օգտին։ Այս իսկ պատճառով իսկապես հաշվարկում ենք, որ ՀԱՊԿ-ը պետք է շարունակի ավելացնել իր պոտենցյալը, դառնա ավելի արդյունավետ և դոկտրինի բաղադրիչը տեսնում ենք որպես շատ կարևոր հիմք այդ կազմակերպության ուժերի և միջոցների հետագա զարգացման համար։

Հենց այդ պատճառով էլ հպարտանում ենք, որ հենց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում հնարավոր է դարձել համաձայնեցնել ու հաստատել ՀԱՊՀ անվտանգության ռազմավարությունը»,- հավելել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս