Բաժիններ՝

Բաղրամյան 26-ում կոչնչացնեն կրծողներին

Բաղրամյան 26-ում ակտիվ պայքար են սկսել կրծողների դեմ։ ՀՀ նախագահի աշխատակազմը վերջերս պայմանագիր է կնքել «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի հետ՝ դեռատիզացիայի ծառայությունների մատուցման մասին։ Ընկերությունը պետք է այս տարվա ընթացքում ամեն ամիս Երևան քաղաքի Բաղրամյան 26 հասցեում կրծողների և միջատների վնասազերծում իրականացնի՝ պատշաճ, որակով, էկոլոգիապես անվտանգ պատրաստուկներով՝ պահպանելով տարածքի կենսագործունեության սանիտարահիգիենիկ բարձր մակարդակը։

Ծառայության դիմաց նախագահական նստավայրը «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ընկերությանը պետք է վճարի 1 մլն 960 հազար դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս