«Հարավային Կովկասի հիմնական սպառնալիքը կառավարման այն ռեժիմն է, որը առկա է Ադրբեջանում». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից ռազմական պոտենցյալը ավելացնելու հարցին։

Լրագրողի հարցին, թե որքան բարձր է լայնամասշտաբ պատերազմ սկսելու հավանականությունը, նախարարը պատասխանել է, թե «իրական վտանգը ոչ թե սպառազինությունների քանակի ու անգամ դրա տեսակների մեջ չէ, այլ այդ սպառազինությունների ղեկավարման»։

«Կայունությունն ու խաղաղությունը ցանկացած տարածաշրջանում հնարավոր է ապահովել միայն իշխանության լուրջ ժողովրդավարական ինստիտուտների համակարգով։
Կարծում եմ՝ Հարավային Կովկասի հիմնական սպառնալիքը կառավարման այն ռեժիմն է, որը առկա է Ադրբեջանում, որը ամբողջությամբ զրկված է զինված ուժերի նկատմամբ վերահսկողության բոլոր դեմոկրատական ձևերից և այդ իմաստով կարևոր չէ, թե որքան ու թե ինչ տիպի սպառազինություն է այնտեղ։

Բռնապետությունը երբեք ապահովագրված չէ այն սպառնալիքներից, որոնք մենք նմանատիպ երկրների փորձով, հատկապես վերջին տասնամյակներին, հստակ հետևում ենք։

Թեև ակնհայտ է, որ սպառազինությունների սահմանափակ առկայությունը կարող էր դառնալ զսպման կամ վերահսկողության կարևոր գործոն էսկալացիայի պոտենցյալի նկատմամբ»,- ասել է Վիգեն Սարգսյանը` հավելելով, թե Հայաստանում սպառազինությունների նկատմամբ դեմոկրատական վերահսկողությունն անհամեմատ ուժեղ է, քան Ադրբեջանում։

Տեսանյութեր

Լրահոս