
Իրանում հաջողությամբ փորձարկել են C-300 համակարգերը

Ռուսաստանի կողմից Իրանին մատակարարված C-300 զենիթահրթիռային համակարգերն առաջին հաջողված փորձարկումն է անցել «Դամավանդ» անունը կրող զորավարժությունների ընթացքում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Tansim գործակալությունը:
Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարությունը հետևել է զորավարժությունների ընթացքին: Իրանը տիրապետում է C-300-ի չորս դիվիզիոնի:
Զորավարժությունների ընթացքում պայմանական հակառակորդը հաջողությամբ վերացվել է: