Բաժիններ՝

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն պատասխանել է Հոլանդիայի կառավարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է Հոլանդիայի կառավարությանը, որը անցանկալի էր համարել իր Հոլանդիա կատարվելիք քարոզչական այցը:

Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-­ը: «Ձեզնից ոչ ոք չի կարող արգելել մեզ, մենք որտեղ ցանկանանք, այնտեղ էլ կգնանք»,­ ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Ավելի վաղ թուրքական ասոցացիայի Նիդերլանդների ներկայացուցիչը հայտնել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախատեսում է մարտի 11­ին այցելել Ռոտերդամ և մասնակցել կայանալիք հանրաքվեին, որի նպատակն է Թուրքիայի քաղաքացիություն ունեցող նիդերլանդցիների շրջանում սահմանադրական փոփոխությունների «այո» թևի պաշտպանությունը:

Հոլանդիայի կառավարությունը անցանկալի էր համարել քարոզչական նպատակով Չավուշօղլուի այցը Հոլանդիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031