Բաժիններ՝

Լապշինն առաջին հեռախոսազրույցն է ունեցել կնոջ հետ

Ադրբեջանական բանտում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին առաջին անգամ թույլատրել են հեռախոսազանգեր կատարել: Այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է Լապշինի կինը` Եկատերինան:

«Վերջապես զանգեր են թույլատրել: Իհարկե, ոչ հաճախ և կարճ ժամանակով, սակայն գոնե կա կենդանի շփման հնարավորություն:

Հնարավորություն կա Սաշային ասելու, որ նա մենակ չէ, նրա համար անհանգստանում են ընկերներն ու մտերիմները: Կարճ շփվեցինք, սակայն առնվազն կարող եմ ասել, որ նա առողջ է, ձայնը, չնայած ողջ կատարվող աբսուրդին, աշխույժ է»,­ նշել է Եկատերինան:

Նա հույս է հայտնել, որ Լապշինը ազատ կարձակվի և կրկին հնարավորություն կստեղծվի տեսնել տարբեր վայրերից նրա ռեպորտաժները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031