Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժին թույլատրել է հանրահավաք անցկացնել
Գերմանիայի կառավարությունը, որն արգելել էր Թուրքիայի իշխանական Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) ներկայացուցիչ արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և իշխանական թևի բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ Գերմանիայում որևէ հանրահավաքի անցկացումը, թուք ընդդիմադիրներին թույլատրել է հանարահավաք կազմակերպել:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.comը: Գերմանիայի կառավարությունը թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցությանը թույլատրել է սահմանադրական փոփոխությունների «ոչ» թևի պաշտպանության նպատակով Գերմանիայում քարոզչական հանրահավաք իրականացնել:
Հանրահավաքին CHPից մասնակցելու է Անթալիայից ընտրված պատգամավոր Դենիզ Բայքալը:
Դենիզ Բայքալի մասնակցությամբ հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 5ին գերմանիայի Շտուտգարտ քաղաքում: Մարտի 2-ին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի մասնակցությամբ քարոզչական հանրահավաքի անցկացումը
արգելվել էր Գերմանիայում:
Բոզդաղը մարտի 2ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել էր դրա անցկացումը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլունի մասնակցությամբ մարտի 11-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում սահմանադրական փոփոխությունների «այո» թևի պաշտպանության նպատակով կայանալիք հանրաքվեին դեմ էին արտահայտվել նաև
Հոլանդիայի իշխանությունները:
Թուրքիայի և հատկապես նրա իշխանական թևի նկատմամբ խիստ դիրքորոշման պատճառը մեկ շաբաթ առաջ Ստամբուլում գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի անհիմն ձերբակալությունն է: