Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի այցելել Շենգենյան գոտու երկրներ: Կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիները, առանց մուտքի արտոնագրի, 180 օրից 90 օրը կարող են Շենգենյան գոտում առանց մուտքի արտոնագրի մնալ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յան Ալեքսանդր Հիլը (նստավայրը՝ Մոսկվա):
«Ձեզ դուր չի գա, եթե ասեմ, բայց մենք չենք օգտագործում այդ անվանումը, մենք չենք ասում՝ «Լավրովի պլան», մենք բոլորս գիտենք՝ դա որտեղից է եկել, բայց դիվանագիտորեն մենք սա կոչում ենք՝ «բանակցային սեղանին գտնվող պլան, առաջարկ»։ Ես հետևում եմ այն ստանդարտ բնութագրին, որը կիրառվում է»,- ասաց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը։
Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք է բացատրություններ ներկայացնեն ԿԸՀ։
Լոնդոնում խորհրդարանական շենքերի համալիրի գլխավոր դարպասները բացվել են այն բանից հետո, երբ մի քանի օր դրանք արգելափակված էին մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արա Այվազյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, համատեղության կարգով, նշանակել Հոնդուրասի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Մարտի 27-ին, ժամը 16:58-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի «Աշոցք» հանգստյան տան մոտ հայտնաբերվել է ական. անհարաժեշտ է օգնություն:
«Վերջին շրջանում սփյուռքահայերի վերադարձով Երևանում, Հայաստանում ծառայությունների բիզնեսի որակն էապես փոխվել է: Ավելին, աշխատանքի, աշխատասիրության նոր մշակույթ է ձևավորվել: Ձեր մեջ լավատեսությունը դեպի վաղվա օրը շատ վարակիչ է: Անպայման պետք է այնպիսի ազդակներ տանք, որ յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացի հասկանա, որ ինքը Հայաստանում կարող է ներդրում անել, գործ սկսել և իրեն ապահով զգալ», – նշել է Կարեն Կարապետյանը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նախքան պետության ղեկավարի պաշտոնում լիազորությունների ժամկետի լրանալը իր գլխավոր նպատակը պոպուլիզմի, ազգայնականության եւ ծայրահեղականության հաղթանակը թույլ չտալն է ամբողջ աշխարհում եւ, մասնավորապես, Ֆրանսիայում։
Եվրամիությունը հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ բանակցություններում չպետք է փորձի պատժել թագավորությանը:
Անդրադառնալով ՕՐՕ դաշինքի անդամների կողմից Սամվել Բաբայանին քաղբանտարկյալ համարելու վերաբերյալ հայտարարություններին, փաստաբանը նշել է, որ դա նրանց կարծիքն է և նրանք իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել:
Մարտի 27-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշեն կամրջից:
Մամուլում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդվածները և դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս հունվար ամսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
«Ես նույնիսկ կարող եմ ասել, թե ով է տրամադրել այդ ցուցակները, ու շատ ավելի զարմանալի է, որ այդ ասուլիսից անմիջապես հետո որոշ ընտրական դաշինքների կարկառուն ներկայացուցիչներ արդեն իսկ այդ թեման դարձրել են իրենց քարոզչության մեջ իշխանություններին»:
«Թուրք քաղաքացիներին խորհուրդ եմ տալիս դեմ քվեարկել սահմանադրության փոփոխությանը` այդպիսով կողմ քվեարկելովազատությանը»,-նշել է նա:
«Ոչ՛ մեր, ո՛չ մեր ռեյտինգայինների մոտ չեք գտնի այնպիսի արատավոր երևույթներ, որոնց մասին մենք պարբերաբար լսում ենք՝ բարեկամներն այս կամ այն պաշտոնի են, այս կամ այն բիզնեսի տերն են: Մեզ համար ամենակարևոր խնդիրը լինելու է ոչ թե աթոռը, պաշտոնը, փողը, խնդիրը լինելու է կյանքս՝ հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկին: Իմ պատիվը ես ոչ մեկին չեմ տա»:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում բնակվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մտադիր է փախչել Կանադա:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմում չի եղել փետրվարի 11-ից: Այս մասին գրել է Manchester Evening News-ը՝ վերլուծելով Հենրիխի մարզավիճակը հիմա:
«Այդ մակարդակից ցածր տոկոսադրույքը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների դինամիկայի վրա»
Ականակոծման հետեւանքով սաստիկ հրդեհ է բռնկել Իրաքի Մոսուլ քաղաքի շուկայում:
Մոսկվայի Տվերյան դատարանն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն պատիժ է սահմանել 20 հազար ռուբլի տուգանքի տեսքով մայրաքաղաքի կենտրոնում չարտոնված զանգվածային ակցիա կազմակերպելու համար:
Ռուսական Футбол 2 հեռուստաալիքի ուղիղ հեռարձակման ժամանակ ռուս մեկնաբան Իգոր Կետմանովը չի կարողացել թաքցնել էմոցիաները և գովեստի խոսքեր է հղել Մխիթարյանին:
Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում հանդիպել էին Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականները: Մեր ընտրանին կարողացավ հաղթանակ տոնել՝ մրցակցի դարպասն ուղարկելով 2 անպատասխան գնդակ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 27-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
Տիգրան Եգորյանը շատ վտանգավոր համարեց ԿԸՀ որոշումը, որով անձանց համար, ովքեր պարզել են, որ իրենց փոխարեն ստորագրված է, հնարավորություն է սահմանվում քվեարկել՝ ստորագրելով լրացուցիչ նշումների համար նախատեսված սյունակում։
Դոնբասի իրադրության կարգավորման խնդրով շփման խմբում Ուկրաինայի ներկայացուցիչ, երկրի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման անհրաժեշտ է համարում «նորմանդական քառյակի» երկրների (Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի) ղեկավարների նոր հանդիպում անցկացնելը։
Այս պահին մեր հիմնական նպատակն է կանխել մեր Պատրիարքարանի ու մեր պետության միջև հնարավոր հակասություն ծագելը:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մարտի 25-ին դատապարտյալների միջև տեղի է ունեցել վիճաբանություն:
Անգարսկից նախկին միլիցիոներ Միխայիլ Պոպկովին, որը դատապարտվել է կանանց սերիական սպանությունների համար, առաջադրել են եւս 60 սպանությունների մեղադրանքներ: