«Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում». Փաստաբան

«Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Կալանավորման փաստով հարուցված է քրեական գործ,  ընթանում է նախաքննություն: Սույն գործով թե հետագայում ինչ կլինի ես գուշակությամբ չեմ զբաղվում: Մենք գործ ունենք միայն փաստերի հետ»,-«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել էՍամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:

«Ինչ վերաբերում է  քաղաքական ենթատեքստին, ես գտնում եմ, որ այս պահի դրությամբ շատ վաղաժամ է այդ մասին խոսելը,  ես առայժմ որևէ հիմք չունեմ  ենթադրություններ անելու, որ սա կրում է քաղաքական բնույթ։ Եթե նախաքննությունը օբյեկտիվորեն ընթանա, իսկ այս պահի դրությամբ գտնում եմ, որ  օբյեկտիվ է, այսինքն՝ Սամվել Բաբայանի   իրավունքների խախտում  տեղի չի ունեցել։ Նրա հետ կապված բոլոր գործողությունները կատարվել են իմ մասնակցությամբ, կատարվել են օրենքով սահմանված կարգով։ Ինչ հարցաքննություններ, որ տեղի է  ունեցել  արձանագրվել են ճիշտ, որևէ իրավունքի խախտում նրա նկատմամբ չեմ  տեսել։ Հետագայում արդեն կպարզվի նախաքննությունը ինչ  հունով է ընթանում, օբյեկտի՞վ, թե՞ հակառակը։ Դա արդեն հետագան ցույց կտա»,-հավելել է փաստաբանը։

Անդրադառնալով ՕՐՕ դաշինքի անդամների կողմից Սամվել Բաբայանին քաղբանտարկյալ համարելու վերաբերյալ հայտարարություններին, փաստաբանը նշել է, որ դա նրանց կարծիքն է և նրանք իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել:

Փաստաբանը հրաժարվել է բացել փակագծերն ու պարզաբանել՝ ինչ առնչություն ունի Սամվել Բաբայանը օրինազանց ճանապարհով Հայաստան «Իգլա» ներկրելու փորձ կատարած անձանց հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031