Բաժիններ՝

Ճապոնիայում հավանություն տրվեց ռեկորդային բարձր պաշտպանական բյուջեին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դեկտեմբերի 22-ին հավանություն է տվել երկրի՝ 2018 թվականի պաշտպանական բյուջեին 5,19 տրիլիոն իենի (46 միլիարդ դոլարի) չափով, որը 1,3 տոկոսով գերազանցում է 2017 թվականին պաշտպանության համար հատկացված ծախսերը: Այդ մասին Տոկիոյից հայտնել է Associated Press գործակալությունը:

Պաշտպանության այս ռեկորդային բարձր ծախսերը նախատեսում են երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգի ամրապնդում Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռամիջուկային սպառնալիքի պայմաններում, նշել է գործակալությունը: Այսպես, պլանավորվում է 208 միլիոն դոլար ծախսել ամերիկյան Aegis Ashore նոր սերնդի հակահրթիռային համակարգերի ձեռքբերման համար:

Միեւնույն ժամանակ դա Ճապոնիայում պաշտպանական ծախսերի վեցերորդ բարձրացումն է 2012 թվականին Աբեի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո: Նրանից առաջ պաշտպանական բյուջեի նվազեցման միտում գոյություն ուներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս