
Բոնուչին դժգոհ է նրանից, ինչ կատարվում է «Միլանում», և ուզում է հեռանալ

«Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին, ով միացավ «ռոսոներներին» նախորդ ամռանը, ուզում է հեռանալ թիմից: Ըստ Goal-ի տեղեկության՝ 30-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է նրանից, թե ինչպես է խաղում «Միլանը»:
Չնայած պաշտպանի ցանկությանը, հունվարին «Միլանը» նրան հաստատ չի վաճառի: Ավելի վաղ «ռոսոներների» ղեկավարությունը պարզորոշ հասկացրել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ոչ ոք չի հեռանա:
Համաձայն աղբյուրի տեղեկության՝ Բոնուչին «Մառախլապատ Ալբիոն»՝ «Մանչեսթեր Սիթի» կամ «Չելսի» տեղափոխության տարբերակներ ունի, բայց ցանկացողները ստիպված կլինեն վճարել 42 մլն եվրոյից ոչ պակաս: Հենց այդքան վճարել են «ռոսոներները» «Յուվենթուսին» նախորդ հուլիսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը