Բաժիններ՝

«Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինին

Թուրինցիները պլանավորում են ամրացնել պաշտպանության եզրերը: «Յուվենթուսը» դիտարկում են «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինի ձեռքբերման հնարավորությունը: Թուրինցիները պատրաստ են մոտ ժամանակներս բանակցությունների մեջ մտնել «Արսենալի» հետ և իսպանացի ֆուտբոլիստով ամրացնել պաշտպանության աջ թևը:

Ըստ Tuttosport-ի տեղեկության՝ Բելյերինն առաջնային տարբերակն է «բիանկոներների» համար, բայց գործարքի ձախողման դեպքում նրանք կփորձեն ձեռք բերել ՊՍԺ-ի և «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներ Թոմաս Մինիոեին և Շիմե Վրսալկոյին:

Ընթացիկ մրցաշրջանում Բելյերինն անցկացրել է 18 խաղ և դարձել է 1 փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 22-ամյա իսպանացուն գնահատել է 30 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031