
Մինո Ռայոլան «Միլանին» խնդրել է չեղարկել Դոնարումայի հետ երկարաձգած պայմանագիրը

Գործակալն ուզում է, որպեսզի իր հաճախորդը դառնա ազատ գործակալ: Մինո Ռայոլան «Միլանին» խնդրել է չեղարկել դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագրի երկարաձգումը:
Գործակալը գտնում է, որ 18-ամյա իտալացին ստորագրությունը դրել է նոր համաձայնագրի տակ հոգեբանական ճնշման ներքո: Ըստ Corriere dello Sport-ի տեղեկության՝ Դոնարուման ինքը նամակ է ուղարկել ակումբին, որում հաստատել է տվյալ փաստը:
2017թ. ամռանը Դոնարուման երկարաձգեց պայմանագիրը «Միլանի» հետ մինչև 2021 թվականը, չնայած մի քանի շաբաթ մինչ այդ հավաստիացնում էր, որ հեռանալու է ակումբից: Դարպասապահին, ով ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղից 10-ում գոլ բաց չի թողել, հետևում են «Ռեալը» և ՊՍԺ-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը