Ընթացիկ տարվա 11 ամիսներին Հայաստանի բնակչությունը 70 միլիոն խորանարդ մետրով ավելի շատ գազ է սպառել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Շիրակցու հնդկացորենը մկների բաժին է դարձել:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը ցույց է տալիս հարգանքի բացակայությունը պաղեստինյան կողմի իրավունքների նկատմամբ եւ ապացուցում է, որ Նահանգները չի կարող ազնիվ միջնորդ լինել Մերձավոր Արեւելքի խաղաղ գործընթացում։
Վերջին մեկ տարում 27.6 տոկոսով ավելացել են թուրքական «Aselsan» և «TAI» ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից զենքի վաճառքի ծավալները: Թուրքական «Haberturk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) կազմած զեկույցից:
Իտալական «Լացիոյի» ներկայացուցիչ Արտուրո Դյակոնալեն մեկնաբանել է այն շշուկները, որ ակումբը կարող է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում: Ըստ իտալական մամուլի՝ այս քայլով ակումբը ցանկանում է պայքարել վատ մրցավարության դեմ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կուբացիներից մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը մասնակցություն ունեցած անձանց շրջանակը. երկու անձի առաջադրվել է մեղադրանք, ևս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամիի հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Մարզիչը խոստովանել է, որ չեմպիոնական մրցավազքն ավարտվել է:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը վերահաստատել է Թուրքիային ուղղված կոչը՝ ազատ արձակելու բանտարկված լրագրողներին:
Blue Origin ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը Twitter-ում զետեղել է New Shepard 3 բազմակի օգտագործման համակարգի առաջին փորձարկումների տեսագրությունը:
ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերություններում որեւէ մարտահրավեր չի տեսնում:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, որ Անգլիա վերադառնալուց առաջ կարող էր տեղափոխվել Իսպանիա:
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը մտադիր է երկխոսություն վարել Կատալոնիայի նոր ժեներալիտետի հետ, որը ձեւավորվելու է տարածաշրջանային խորհրդարանի դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով:
«Այաքսի», «Բարսելոնայի», «Բավարիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը նշել է, որ չէր համաձայնի գլխավորել Դորտմունդի «Բորուսիան», եթե իրեն առաջարկ անեին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղ եւ մասնակցել նոր համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
«Արդշինբանկը» շարունակում է Visa քարտապաններին առաջարկել աննախադեպ պայմաններ անկանխիկ գործարքների դիմաց: Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն ունի մինչև հունվարի 18-ը կատարել անկանխիկ գնումներ և ստանալ 20.000 դրամից մինչև 200.000 դրամ հետվճար:
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության կատարման մեջ մեղադրվող ՀՀ երկու քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու վերաբերյալ։
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ թե աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Արցախի հիմնահարցի շուրջ ի՞նչ փոփոխություններ են հնարավոր, քանի որ տարբեր հայտարարություններ են հնչում, ասաց, որ բոլոր համանախագահող երկրների կոչը մեկն է՝ նախ՝ ուժի չկիրառումը, հետո նոր շեշտվում են տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ըստ Իսագուլյանի՝ ուժի չկիրառման վրա շեշտադրումը բավականին լուրջ է:
Ի լրումն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից հրապարակված նախնական տեղեկատվության, հայտնում ենք, որ քաղաքացու դիմումի հիման վրա բրնձի իրացման շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են: Նմուշառված բրնձի խմբաքանակը ենթարկվել է լաբորատոր փորձաքննությունների՝ ինչպես անվտանգության, այնպես էլ որակական ցուցանիշներով:
Վայոց ձորի մարզի բնակիչ Անդրանիկ Արամյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել էր, որ 2017թ. օգոստոսի 14-ին նույն մարզի Շատին գյուղի մոտակայքում իրեն են մոտեցել ոստիկանության 3 ծառայողներ և պահանջել իրենց հետ բաժին գնալ: Ա. Արամյանը հրաժարվել է կատարել ոստիկանների պահանջը, որից հետո վերջիններս ֆիզիկական ուժի գործադրմամբ նրան նստեցրել են ավտոմեքենա և բերման ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Քաղաքացին նաև հայտնել է, որ ոստիկանների գործողությունների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել:
Հայաստանում բնակչության և փոքր ու միջին բիզնեսի շրջանում արևային էներգետիկայի ընձեռած հնարավորություններից օգտվելու համար էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում:
«Ես որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս օգտագործել գարշահոտ և չբորբոսնող բրինձ, բայց խուճապի մատնվել պետք չէ, որովհետև մենք գործ ունենք ոչ թե արհեստական՝ պլաստիկե, այլ պարզապես խնդրահարույց բրնձի հետ»:
Առնվազն 58 մարդ է տուժել դեկտեմբերի 13-ին Իրանի հարավ-արեւելքի Քերմանի նահանգում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժից:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանին:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեծ հնարավորություններ ունի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:
Էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում առաջարկված օրենսդրական փոփոխությունները, որոնք գտնվում են ՀՀ Ազգային ժողովում, թույլ կտան պլանավորել սեփական արտադրությամբ էլեկտրաէներգիայի սպառումը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ: