«Մենք միշտ քննադատում ենք Հայաստանի իշխանություններին, բայց արագ զարգացող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացներում Հայաստանը կարողանում է հավասարակշռություն ստեղծել»:
Հայաստանի ռուսական ռազմակայանի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանման զինծառայողներն սկսել են ուսուցումն «Ինֆաունա» արդի համալիրներով:
ԱՄՆ-ն իրավունք չունի միանձնաբար որոշում ընդունել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ամբողջ աշխարհը դեմ է դրան:
Տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրներ, ծերացման հետևանքների հաղթահարում, սոցիալական օգնականի ծառայության ներդրում. Հանրային ռադիոյի «Սպառողի ժամ» հաղորդման շրջանակներում այս հարցերի շուրջ է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:
Առնվազն 900 շենք է այրվել «Թոմաս» բնական հրդեհի պատճառով, որն արդեն գրեթե հազար քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում:
Ռուսաստանին հայտնի է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը. տվյալ դեպքում այն չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ, որը քաջ հայտնի է:
Դեկտեմբերի 13-ի ցերեկը, դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ադրբեջանի զինված ուժերը այսուհետ կմասնակցեն երկրի ներսում հասարակական կարգի պահպանման գործողություններին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հրավիրված Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովին ժամանակ հորդորել է իսլամական պետություններին Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստինի օկուպացված մայրաքաղաք:
Սիրիայի Տարտուս քաղաքում կստեղծվի ռուսական լիարժեք ռազմածովային բազա:
«Հիմա կատարվում են Մեծամորի ատոմակայանի մոդեռնիզացման աշխատանքներ։ Ռուսաստանն արդեն 270 միլիոն տվել է Հայաստանին, և 30 մլն դոլար էլ տվել է գրանտի տեսքով, որը նույնպես ներդրում է»:
Թուրքիայի Ռիզե քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանի հանրակացարանում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել:
Յուրաքանչյուր տարի 9-11 հազար նոր բաժանորդ է միանում Հայաստանի գազամատակարարման ցանցին:
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 428.6 միլիոն դոլար. «Այն 2015 թվականի համեմատ աճել է 239 տոկոսով»։
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դիմաց իրար են բախվել «Լեքսուս GX» և «Մերսեդես C 240» մակնիշի ավտոմեքենաներ:
Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը: Այս կապակցությամբ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին, ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը հանդես եկան համատեղ ասուլիսով:
Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն:
ՀՀ կառավարության գործունեությունն ուղղված է աղքատության մակարդակի նվազեցմանը: Այդ մասին Արմավիրի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ աղքատության ցուցանիշներն, իհարկե, անհանգստացնում են:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում ծրագրային բյուջետավորման վերջնական ներդրման իրավական հիմքերն ապահովող օրենսդրական նախաձեռնությունը:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 12-ին, ժամը 17.00-ին, Գավառի Բոշնաղյան փողոցի 5 շենքից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Աննա Ա.-ն։
Դեկտեմբերի 12-ին, ժամը 22.35-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հանրապետության փողոցի թիվ 71 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Արթուր Օհանյանին։
Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քարոլին Մյուգարի և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ։
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր առաջնայնությունների շարքում է: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում հնչած իր ելույթում:
Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի և դրա կանխարգելման մասին օրինագիծը:
«Տո խի՞ չունեմ։ Սեյրան Օհանյանը մեր ընկերն ա, մեր ազգի հերոսն ա, ինչի՞ պիտի չշփվեմ։ Եթե էսօր քաղաքական մտածելակերպով իրար հետ նման չեք մտածում, ընկերությունը մեռա՞վ, պրծա՞վ»
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի երեք տարուց ոչ շուտ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկեց և համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2018-2020 թթ. ներդրումային ծրագրին:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի համար ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունն անակնկալ չի եղել։
Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը կուսակցական քաղաքականության պլատֆորմում է ներառել Արցախի Հանրապետության բնակիչների ինքնորոշման իրավունքը:
Հարցին՝ իրենց չե՞ն դիմել նման խնդրով, նա այսպես պատասխանեց. «Ո՛չ։ Մեզ դիմել են այն հարցով, որ թուրքական լոլիկը հայկականի անվան տակ արտահանվել է Ռուսաստան։ Հայկական կողմն ընդունել է դա։ Ա՛յ այդ հարցով մենք զբաղվել ենք»։