Բաժիններ՝

Instagram-ում արդեն կարելի է հետևել հաշթեգերին

Instagram-ում շարունակվում են փոփոխությունները: Հավելվածը ներկայացրել է նոր գործառույթ, որի միջոցով հնարավոր է հետևել ոչ միայն տարբեր էջերի, այլ նաև հաշթեգերի:

Պետք է պարզապես նշել այն հաշթեգերը, որոնք ձեզ հետաքրքում են: Դրանից հետո նորությունների պատին կհայտնվեն այն բոլոր գրառումները, որտեղ առկա է հաշթեգը, իսկ պատմությունների բաժնում կցուցադրվեն տվյալ հաշթեգով պատմությունները:

Բացի այդ, դուք կարող եք տեսնել այն հաշթեգերը, որոնց հետևում են այլ մարդիկ: Դրա համար պետք է մուտք գործել ձեզ հետաքրքրող մարդու էջ և Follow-ների շարքում գտնել հաշթեգերը: Եթե ձեր էջը փակ է, ապա ձեր ընտրած հաշթեգերը կարող են տեսնել միայն այն մարդիկ, ովքեր հետևում են ձեզ:

Այս գործառույթը դեռևս հասաելի չէ բոլորին, բայց առաջիկա օրերի ընթացքում բոլոր օգտատերերը կարող են օգտվել նոր գործառույթից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս