Բաժիններ՝

Նեյմարը վերադարձել է Բրազիլիա և չի մասնակցի թիմի հերթական խաղին

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնել է Բրազիլիա և բաց կթողնի Ֆրանսիայի գավաթի՝ «Ստրասբուրգի» հետ խաղը: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նշել է, որ Նեյմարը հայրենիք է վերադարձել ընտանեկան խնդիրների պատճառով:

«Շաբաթ առավոտյան նա ինձ ասաց, որ ընտանեկան հարցերի պատճառով պետք է մեկնի Բրազիլիա: Նա ասաց, որ դա շատ կարևոր է իր համար»,- նշել է Էմերին:

Հիշեցնենք, որ խաղը բաց կթողնեն նաև Տիագո Սիլվան, Կուրժավան, Տիագո Մոտան և Ադրեն Ռաբիոն: Այս բոլոր ֆուտբոլիստներն ունեն վնասվածքներ: «Ստրասբուրգ» -ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա այսօր կեսգիշերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031