Բաժիններ՝

«Ուզում էի մտնել պատմության մեջ, դրա համար ընտրեցի «Ինտերը», այլ ոչ թե՝ «Միլանը»». Զլատան Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչու է 2006 թվականին որոշել տեղափոխվել «Ինտեր»:

«Ես առաջարկներ ունեի «Միլանից» և «Ինտերից»: Ռայոլան հարցրեց. «Դու ուզում ես լինել աշխարհի ամենալա՞վ ֆուտբոլիստը, թե՞ ամենահարուստը»:
Ես ասացի, որ ուզում եմ լինել ամենալավը: Նա ասաց ինձ. «Լավ է, որովհետև ամենալավը դառնում է նաև ամենահարուստը»: Ես ընտրեցի «Ինտերը», այլ ոչ թե՝ «Միլանը», որովհետև «ռոսոներները» հաղթել էին Չեմպիոնների լիգան, իսկ «Ինտերը» չէր կարողանում հաղթել Իտալիայի առաջնությունն արդեն 17 տարի:

Ես մտածեցի. «Եթե ես գնամ «Ինտեր» և հաղթեմ առաջնությունը, ես կանեմ այն, ինչը ոչ ոք չի արել»: Եթե դուք հաղթում եք ինչ-որ բան 17 տարի անց, դուք մնում եք պատմության մեջ: Արդյունքում՝ մենք հաղթեցինք տիտղոսը, ես դարձա լավագույն ռմբարկուն»,- Զլատանին է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս