Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանն ու գեներալ Սեյրան Սարոյանը հերքում են շրջանառվող տեղեկությունները, թե իրենց հարաբերությունները «թարսվել» են։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ս.Ալեքսանյանը հայտարարեց, որ իրենց հարաբերությունները շատ լավ են։
Ճապոնիայի Օկինավայի պրեֆեկտուրայում առնվազն մի երեխա թեթեւ վնասվածքներ է ստացել թռիչքի ժամանակ ամերիկյան ռազմական ուղղաթիռից ընկած լուսամուտի պատճառով:
Իսրայելցի ուժայինները 32 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման ղեկավարներից մեկին՝ Հասան Յուսեֆին:
Զինծառայող Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակը միջին է, դրական միտումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1989 թ. ծնված Հասմիկ Գ.-ն, 2007 թ. ծնված Գոհար Գ.-ն, 1972 թ. ծնված Մարինե Գ.-ն և 2002 թ. ծնված Գուրգեն Մ.-ն:
Թուրքիայի իշխանություններն անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկել Ստամբուլում դեկտեմբերի 13-ին մեկնարկող Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետությունը 2018թ գարունը կդիմավորի առանց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների: Այս մասին Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Դեմոկրատ Դագ Ջոնսը հաղթանակ է տարել Ալաբամայի նահանգից սենատորի ընտրություններում, նա առավելության է հասել հանրապետական Ռոյ Մուրի նկատմամբ, որը վայելում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը, չնայած այն բանին, որ սեքսուալ սկանդալի ֆիգուրանտ է:
Այսուհետ ԱՊՊԱ պայմանագրերն առցանց կարող եք կնքել նաև ապահովագրավճարի կանխիկ վճարման տարբերակով՝ կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների միջոցով։
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Արտաշատի վարչական տարածքում, բախվել են 55-ամյա Համլետ Մանուկյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 05 ՍՏ 940 համարանիշի և 18-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 34 ԼP 916 համարանիշի ավտոմեքենաները։
Լեհաստանի Սեյմը (խորհրդարանի ստորին պալատը) քվեարկել է վարչապետ Մատեուշ Մորավեցկու գլխավորած նոր կառավարության հաստատման օգտին:
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 86 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Հայկական սպորտն անցնող տարում լի էր ձեռքբերումներով, նոր բացահայտումներով, նոր, դեռևս չգրված պատմություններով:
2014 թվականին Իրաքի Շանգալ (Սինջար) շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված եզդի երեխաներից 6-ին գտել են Թուրքիայում:
ՀՀ-ԵՄ հարաբերություններում Հունաստանը Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում հնչած իր ելույթում:
Հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենայի համարները փոխարինել են մեկ այլ համարանիշով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը ԿԺԴՀ կատարած այցից հետո սպասում է, որ երկրի իշխանություններն ազդանշան կտան բանակցություններին նախապատրաստվել սկսելու պատրաստակմության վերաբերյալ, սակայն այս պահին ինքը ոչ մի կարգի հավաստիացում չի ստացել։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը երկար դադարից հետո հանդես է եկել «Բեշիքթաշ»-ի առաջին թիմի կազմում և դարձել է գոլի հեղինակ:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին ZIK ուկրաինական հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ նախագահական հավակնություններ չունի, բայց պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ։
Հայաստանի հյուսիսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողությունն իրականացվում է Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի նորակառույց անցակետում:
Սիրիայի բնակիչներն իրենք են որոշելու՝ երկրի ներկայիս նախագահ Բաշար Ասադը պետք է արդյոք մնա իր պաշտոնում:
Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը 2013թ.-ից ի վեր աճում է, սակայն առկա ներուժը դեռ լիարժեք չի իրականացվել:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Փարիզում One Planet Summit միջազգային խորհրդաժողովի մասնակիցները համաձայնության են եկել Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի աջակցման կոնկրետ միջոցառումների շուրջը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Միացյալ Նահանգները կարող է երկխոսություն սկսել Հյուսիսային Կորեայի հետ՝ չառաջադրելով նախնական պայմաններ:
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին ամիսներին լրատվական դաշտում համառորեն, շրջանառության մեջ դրվում են շշուկներ, իբր Արթուր Բաղդասարյանը զբաղեցնելու է այս կամ այն պետական պաշտոնը, ընդհուպ ՍԴ նախագահի աթոռը։ Նույն հետեւողականությամբ դրանք հերքվում են Բաղդասարյանի կուսակցության կողմից։
Իսրայելի բանակը դեկտեմբերի 13-ին հարված է հասցրել Գազայի հատվածի հարավային մասում ՀԱՄԱՍ-ի ռազմաճամբարին ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
6,1 մագնիտուդով երկրաշարժ է դեկտեմբերի 13-ին տեղի ունեցել Իրանի արեւելքում: